Transfermarkt․ Էդգար Բաբայանը՝ Ա Սերիան ներկայացնող ակումբի ուշադրության կենտրոնում - VNews
Բաժիններ

Transfermarkt․ Էդգար Բաբայանը՝ Ա Սերիան ներկայացնող ակումբի ուշադրության կենտրոնում

Իտալական «Լեչեն» հետաքրքրված է դանիական «Հոբրոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Transfermarkt.de-ն:

24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նախորդ տարվա հունիսի համեմատությամբ բարձրացել է 150 հազար եվրոյով և այժմ կազմում է 600 հազար:

«Լեչեն» Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 15 միավոր ու 16-17-րդ հորիզոնականներն է կիսում «Սամպդորիայի» հետ:

Դանիական Սուպերլիգայում այս պահին դադար է: «Հոբրոն» 17 միավոր է վաստակել և 14 թիմերի պայքարում զբաղեցնում է 12-րդ տեղը:

Ինչ վերաբերում է Բաբայանին, ապա հայ կիսապաշտպանը մասնակցել է իր թիմի՝ Սուպերլիգայի շրջանակում անցկացրած 20 հանդիպումներից 19-ին՝ բոլոր դեպքերում էլ լինելով մեկնարկային կազմում ու խաղադաշտում մնալով մրցավեճերի սկզբից մինչև վերջ: Նա այդ ընթացքում դարձել է 1 գոլի հեղինակ:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա այնտեղ Բաբայանը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում մասնակցել է 7 հանդիպման (2-ը՝ մեկնարկային կազմում)՝ գոլի հեղինակ դառնալով Իտալիայի ընտրանու դեմ խաղում:

Էդգար Բաբայանն ամուսնացել է (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» պատրաստ է վաճառել Կանտեին. նրան ցանկանում են գնել 2 ակումբ

ՊՍԺ-ում կարծում են, որ ճգնաժամի պատճառով ոչ մի թիմ չի կարողանա գնել Նեյմարին

Թվեք թոփ առաջնությունների 50 լավագույն ռմբարկյուներին 1993 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

ՊՍԺ-ն արդեն գիտի՝ ինչպես է վարվելու Իկարդիի ապագայի հարցում

«Բավարիան» նորից անում է դա. մյունխենցիները կգնեն Բունդեսլիգայի աստղին

«Յուվենտուսը» կողմնորոշվել է դե Լիխտի ապագայի շուրջ

«Ռոնալդուն դուռը բաց է թողել «Ռեալի» համար». Ժոզե Ֆոնտե

Կոուտինյոն մոտ է Անգլիա տեղափոխությանը

«Բարսելոնան» հարմար թեկնածու ունի Տեր Շտեգենին փոխարինելու համար

Գնային աննախադեպ իջեցումներ. Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

«Ես սխալվեցի». Կլոպը պատմել է, թե ինչպես է ժամանակին հրաժարվել Մանեի տրանսֆերից

«Ռեալի» տրանսֆերային հեղափոխության «հովանավորը» Ռայոլան կլինի

«Լիվերպուլի» նոր տրանսֆերը կարող է արժենալ 80 միլիոն եվրո

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» ֆուտբոլիստների փոխանակում են պատրաստում

«Օպերացիա Մբապե». «Ռեալը» որոշել է՝ երբ է անցնելու վճռական գործողության

Կլոպ․ «Որևէ շանս չունեինք Կոուտինյոյին հեռու պահելու «Բարսելոնա» տեղափոխությունից»