«Էսպանյոլի» մարզիչ․ «Մեզ հաջողվեց կանգնեցնել Մեսիին» - VNews
Բաժիններ

«Էսպանյոլի» մարզիչ․ «Մեզ հաջողվեց կանգնեցնել Մեսիին»

«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Աբելարդոն մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնայի» հետ գրանցված ոչ-ոքի արդյունքը (2-2):

«Վաստակած 1 միավորը շրջադարձային պահ է մեզ համար: Սա հպարտության առիթ է: Խաղացողները մեծ ջանքեր գործադրեցին, և, կարծում եմ, արժանիորեն հասանք այս արդյունքին:

«Բարսելոնան» բարձր մակարդակի թիմ է: Ես կարծում եմ, որ մենք պահպանեցինք մեր դեմքը, քանի որ որակապես լավ պաշտպանություն կառուցեցինք, ֆուտբոլիստները վերահսկում էին իրենց վստահված տարածությունները:

Մեզ հաջողվեց կանգնեցնել Մեսիին: Ես շատ գոհ եմ: Այս շաբաթը ծախսեցինք հոգեբանական գործոնների վրա աշխատելու ուղղությամբ, ու ֆուտբոլիստները լավ արձագանքեցին»,- Աբելարդոյի խոսքերը մեջբերում է AS-ը:

«Էսպանյոլն» առաջնության վերջին 9 մրցավեճում ոչ մի հաղթանակ չի տոնել՝ գրանցելով 3 ոչ-ոքի և կրելով 6 պարտություն: Թիմը Լա Լիգայում հաղթանակի բերկրանքը վերջին անգամ վայելել է հոկտեմբերի 27-ին՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով «Լևանտեի» նկատմամբ (1-0): Կատալոնացիները 11 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Աբելարդոն նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին է նշանակվել «Էսպանյոլի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Վալվերդե. «Դե Յոնգի կարմիր քարտը վնասեց «Բարսելոնային»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


3 բացակա. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ գավաթային խաղի համար

Ռոմանո. Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է

Կումանը խոսել է Մեսիի որակազրկման մասին

ՊՍԺ-ն պատրաստ է խոշոր գումար վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի դիմաց

Աղբյուր. Ալաբան դեռ սպասում է այլ գրանդի զանգին

Պոչետինո. «Մեսին մոտ էր մեր թիմում հայտնվելուն»

«Բարսելոնայի», «Ռեալի» և «Բավարիայի» տրանսֆերային թիրախն «Ինտերի» ֆուտբոլիստն է

Սետյենի նախկին օգնականը գլխավորել է Պիկեի ակումբը՝ «Անդորրան»

«Բարսելոնա»․ «Բողոքարկելու ենք»

Մեսին որակազրկվեց հայտնի դրվագի համար

«Ռեալի» ու «Բարսելոնայի» անկումը

«Երեք օրվա ընթացքում «Ռեալին» ու «Բարսելոնային» հաղթելը գազանություն է». «Ատլետիկի» տնօրեն

Լեոնարդոն հաստատել է. ՊՍԺ-ն ցանկանում է գնել Մեսիին

«Ես թիկունքով փակեցի Մեսիին, իսկ նա զայրացավ ու խփեց դեմքիս». «Ատլետիկի» ֆուտբոլիստ

«Ոչ ոք չէր հուշում»․ Գրիզմանը դժգոհել է թիմակիցներից

Քանի՞ անգամ է Մեսին կարմիր քարտ ստացել «Բարսելոնայում»