Սադիո Մանեն՝ Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

Սադիո Մանեն՝ Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) թվիթերյան պաշտոնական էջը:

Սենեգալցին մրցանակի համար պայքարում գերազանցել է «Լիվերպուլի» ու Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահին և «Մանչեսթեր Սիթիի» ու Ալժիրի ընտրանու հարձակողական ոճի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզին: Պարգևը վերջին 2 տարիներին բաժին էր հասել Սալահին:

Մանեն մերսիսայդյան թիմում հանդես է գալիս 2016 թվականից սկսած: Նա 2018/19թթ․ մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը եզրափակիչում 2-0 հաշվով առավելության է հասել «Տոտենհեմի» նկատմամբ: Ֆուտբոլիստը Սենեգալի հավաքականի կազմում ելույթ է ունենում 2012 թվականից սկսած: Մանեն իր երկրի ազգային ընտրանու կազմում հասել է 2019 թվականի Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ նրա թիմը պարտվել է Ալժիրի հավաքականին (0-1):

Հավելենք, որ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աչրաֆ Հակիմին, որը ներկայումս վարձավճարով խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»: Այս անվանակարգում հաղթող դառնալուն հավակնում էր նաև 2 նիգերիացի՝ «Վիլյառեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Սամուել Չուկվուեզեն ու «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը:

Վիեյրա․ «Անարդար է, որ Մանեն ընդամենը 4-րդ տեղն է գրավել «Ոսկե գնդակի» քվեարկությունում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» ցանկանում է «Սիթիի» հետ պաշտպանների փոխանակություն կատարել

Հալանդը նշել է՝ երբ է ակումբը փոխելու ճիշտ ժամանակը

Ռոյս. «Նա ևս 2 տարի պետք է մնա «Բորուսիայում»

Մանե․ «Եթե մենք չեմպիոն չհռչակվենք, կընդունեմ որոշումն ու կպայքարեմ դրա համար հաջորդ մրցաշրջանում»

«Ես սխալվեցի». Կլոպը պատմել է, թե ինչպես է ժամանակին հրաժարվել Մանեի տրանսֆերից

«Լիվերպուլի» նոր տրանսֆերը կարող է արժենալ 80 միլիոն եվրո

Կլոպ․ «Որևէ շանս չունեինք Կոուտինյոյին հեռու պահելու «Բարսելոնա» տեղափոխությունից»

Դավիդ Սիլվան մոտ է իտալական ակումբի հետ համաձայնության գալուն

Որքան կորուստ կկրեն ԱՊԼ-ի ակումբները, եթե մրցաշրջանը կիսատ մնա

«Լիվերպուլը» փոխել է իր որոշումն ու ներողություն է խնդրել երկրպագուներից

Յովիչը կարող է դառնալ Հալանդի գործարքի մի մասը

Ուոլկերը չի հրավիրվի Անգլիայի հավաքական սկանդալի պատճառով

ՈՒԵՖԱ-ի նախագահ․ «Տարբերակ չեմ տեսնում, որի դեպքում «Լիվերպուլը» կարող է անտիտղոս մնալ»

«Բարսելոնան» ու «Բավարիան» ցավակցել են Պեպ Գվարդիոլային

Կարոտախտ_#6. «Աղվեսորս». Ռանիերիի 5 քայլ, որոնք «Լեսթերին» դարձրին չեմպիոն

Վան Դեյկ. «Ցանկանում եմ դառնալ «Լիվերպուլի» լեգենդը»