fbpx
Բաժիններ

«Ման․ Յունայթեդը» 2 ակումբի առաջարկ է մերժել․ Մատիչը նրանց թիրախն էր

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է Մադրիդի «Ատլետիկոյի» և «Ինտերի»՝ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերը գնելու համար արված առաջարկները: Այս մասին հաղորդում է Daily Record-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ մադրիդցիներն անգլիական ակումբին առաջարկել են տրանսֆերային փոխանակություն կատարել՝ պատրաստ լինելով Մատիչի իրավունքների դիմաց նրան զիջելու կիսապաշտպան Հեկտոր Հերերայի տրանսֆերը:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ սերբ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»:

Մատիչը «Չելսիից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը 44,7 մլն եվրոյի դիմաց: 31-ամյա կիսապաշտպանի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:

Նա այս մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է 11 մրցավեճ ու իր ակտիվում գրանցել 1 արդյունավետ փոխանցում:

Մատիչի պայմանագիրը մանկունյական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, համաձայնագիրը ներառում է դրա ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Ռայոլան զայրացրել է «Մանչեսթեր Յունայթեդին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ինտեր» – «Լուդոգորեց» խաղը կանցկացվի առանց հանդիսականների

Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել «Բավարիան»

Կոկե. «Եթե Ֆելիշը լսի մարզիչներին ու թիմակիցներին, կդառնա բոլորի ցանկացած ֆուտբոլիստը»

«Բարսելոնան» մոտ է 20-ամյա պաշտպանին գնելուն

«Ատլետիկոն» կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ (տեսանյութ)

«Չելսին» հայտարարել է Զիեշի հետ հնգամյա պայմանագիր ստորագրելու մասին

«Սևանը» համալրվել է 5 նոր ֆուտբոլիստով

Ֆերնանդեշ․ «Այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Յունայթեդին» ձեռք բերելու ՉԼ ուղեգիր»

«Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Ուոթֆորդին» (տեսանյութ)

Մարսիալի հրաշալի գոլն «Ուոթֆորդի» դեմ խաղում (տեսանյութ)

Իկարդին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում

Ա սերիայի 3 հանդիպում հետաձգվել է

Ֆելիշը շուրջ մեկ ամսվա դադարից հետո վերադարձել է «Ատլետիկոյի» հայտացուցակ

Անչելոտի․ «Նա շատ նման է Պիռլոյին»

Լևանդովսկի. «Մտածեցի ՄՅՈւ տեղափոխության մասին, երբ ինձ զանգահարեց Ֆերգյուսոնը»

«Ռեալը» կարող է 4 նոր կիսապաշտպանով համալրվել առաջիկա ամռանը