-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականը մասնակցում է հունվարի 7-15-ը Ավստրիայի Միտերսիլ քաղաքում անցկացվող «Դեպի ոսկին» օլիմպիական մարզումային ճամբարին: Այս մասին հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրաելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանն ու Բորիս Շատվերյանը:
«Այս տարվա հավաքը յուրահատուկ է արդեն թևածող օլիմպիական ոգով, մասնակիցների մեջ կարելի է տեսնել ինչպես աշխարհահռչակ ձյուդոիստների, այնպես էլ նոր դեմքեր: Միտերսիլում հավաքվել են ավելի քան 1500 մարզիկներ և մարզիչներ աշխարհի 67 երկրներից՝ սկսելու համար նոր և ծանր մարզաշրջանը օլիմպիական խաղերին ընդառաջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ձյուդոյի Հայաստանի առաջնության բոլոր մրցանակակիրները
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո