Մոուրինյո․ «Լիվերպուլի» բախտը բերեց, քանի որ կարող էր գոլ բաց թողնել, ինչպես նաև մնալ 10 հոգով» - VNews
Բաժիններ

Մոուրինյո․ «Լիվերպուլի» բախտը բերեց, քանի որ կարող էր գոլ բաց թողնել, ինչպես նաև մնալ 10 հոգով»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլից» պարտություն կրելու փաստը (0-1):

«Երեկ կես ժամ մարզել էինք այն, թե ինչպես պետք է պաշտպանվեինք մրցակցի եզրային նետումների ժամանակ: Ստացվեց այնպես, որ մրցակցի համար այդ հաղթական գոլը բաց թողեցինք հենց եզրային նետումով սկսված գրոհից հետո:

Կարծում եմ՝ մրցավարները լավ աշխատանք կատարեցին, սակայն օգնականներից մեկը չնկատեց, որ Մանեն գոլային գրոհի ժամանակ ձեռքով խաղաց:

Մենք պետք է շատ հույզեր ներդնենք, որպեսզի պայքարենք այսչափ լավ թիմի հետ: Կարծում եմ՝ արժանի էինք ավելիին: Մենք ուժեղացրինք ճնշումը երկրորդ խաղակեսում և գործեցինք ավելի ագրեսիվ:

Այն մասին, որ «Լիվերպուլը» հաղթելու է Պրեմիեր լիգայում, ես ասել էի դեռ այն ժամանակ, երբ նրանք մի քանի ամիս առաջ պարտվել էին «Մանչեսթեր Սիթիին»:

Նրանց բախտը բերեց, քանի որ կարող էին գոլ բաց թողնել, ինչպես նաև մնալ 10 հոգով, երբ Ռոբերտսոնը խախտեց կանոնները»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ երկրորդ խաղակեսում գրանցված այն դրվագը, երբ Էնդրյու Ռոբերտսոնը խախտել էր կանոնները Ջաֆետ Տանգանգայի նկատմամբ:

Խաղը սպասարկել է Մարտին Ատկինսոնի գլխավորած մրցավարական անձնակազմը:

Մոուրինյո․ «Աշխարհի լավագույն թիմը մրցում էր դժվար իրավիճակում գտնվող թիմի դեմ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց, հետո ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Սիթին» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» համար (ֆոտո, տեսանյութ)

«Շեֆիլդը» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Քեյնի գոլը չարձանագրվեց Մոուրայի ձեռքով խաղի պատճառով (տեսանյութ)

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վան Դեյկը իրեն համեմատել է Ռոջեր Ֆեդերերի հետ

Սալահը ասել է, թե ինչ է առաջինը հարցրել Կլոպին «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Գվարդիոլան հայտնել է՝ «Սիթին» «Լիվերպուլի» համար կբացի՞ չեմպիոնական միջանցք, թե՞ ոչ

30 տարի. Ի՞նչ է փոխվել աշխարհում «Լիվերպուլի» վերջին չեմպիոնությունից հետո

Թվեք Անգլիայի չեմպիոն դարձած բոլոր թիմերին. VNews-ի Quiz-ը

«Նա 10 տարի թուք ու մուր էր ուտում, իսկ այսօր լավագույնն է». «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը դժոխքի միջով է անցել

Նևիլը «հայտնվեց» ու արձագանքեց «Լիվերպուլի» չեմպիոնությանը