fbpx
Բաժիններ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մի քանիսը կապ են հաստատել Չավիի հետ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մի քանիսը կապ են հաստատել քաթարական «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիի հետ այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել նրա՝ կատալոնական թիմ հնարավոր վերադարձի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ նախկին թիմակիցները 39-ամյա մասնագետի հետ կապվել են հեռախոսազանգերի և տեքստային հաղորդագրությունների միջոցով: Նշվում է, որ դրանում զարմանալի ոչինչ չկա, հաշվի առնելով, որ Լիոնել Մեսին, Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն, Ժորդի Ալբան ու Սերխիո Ռոբերտոն բավականին ջերմ հարաբերություններ են պահպանում Չավիի հետ:

Ենթադրվում է, որ նրանց՝ Հերնանդեսի հետ կապ հաստատելու փաստը կարող է կապված լինել սովորական հետաքրքրասիրության հետ՝ իմանալու՝ որքանով են համապատասխանում իրականությանն ակումբի լեգենդի՝ «Կամպ Նոու» վերադարձի մասին տարածված տեղեկությունները:

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանն ավելի վաղ չէր թաքցրել, որ «Բարսելոնան» գլխավորելն իր երազանքն է, թեև հայտարարել էր նաև՝ այժմ կենտրոնացած է «Ալ Սադում» աշխատանքի վրա:

«Բարսան» կգլխավորի հիմա՞, թե՞ ամռանը․ Հակասական տեղեկություններ Չավիի ապագայի վերաբերյալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Էյբարը»՝ Մեսիին․ «Մեզ միայն մնում է ծափահարել քեզ»

Բրեյթվեյթ․ «Մեսիի հետ գրկախառնությունից հետո չեմ լվանա մարզաշապիկս»

«Բարսելոնան» գերազանցեց «Ռեալի» ռեկորդը Լա լիգայում

Մեսիի պոկերը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Կատարողական վարպետություն և գոլ․ Լիոնել Մեսին խաղադաշտում է (տեսանյութ)

Կառլես Պերես․ «Բարսելոնան» սաների հետ աշխատելու համբերություն այլևս չունի»

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «էյբարի» դեմ խաղում

«Չելսին» ու «Բարսելոնան» կպայքարեն «Այաքսի» ֆուտբոլիստի համար

Ռիվալդո․ «Գվարդիոլան հիանալի շանս կունենա վերադառնալու «Բարսելոնա», եթե «Սիթիի» որակազրկումը չչեղարկվի»

Տադիչ․ «Զարմացած չէի նրանից, որ «Բարսելոնան» ցանկանում էր հրավիրել ինձ»

Չավին 8 պահանջ է ներկայացրել «Բարսելոնային»՝ թիմը գլխավորելու համար

«Բարսելոնայի» հայտացուցակը «Էյբարի» դեմ խաղի համար

«Այդ սրիկան հանգստանում է խաղի ընթացքում». «Էյբարի» գլխավոր մարզիչը՝ Մեսիի մասին

Աբիդալն անդրադարձել է Մեսիի հետ տարաձայնությանը

Հայտնի է Բրեյթվեյթի խաղահամարը «Բարսելոնայում»

Մեսի. «Այս պահին «Բարսելոնան» պատրաստ չէ հաղթել Չեմպիոնների լիգան»