Վան դե Բեկը հստակություն է մտցրել իր ապագայի վերաբերյալ - VNews
Բաժիններ

Վան դե Բեկը հստակություն է մտցրել իր ապագայի վերաբերյալ

«Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մեկնաբանել է իր՝ ամստերդամյան թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու մասին տարածված տեղեկությունները: 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ամենից լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Դա այն չէ, ինչ ես կարող եմ կամ ցանկանում եմ անել այս պահին: Ասել եմ դա ավելի վաղ և կասեմ կրկին․ այս մրցաշրջանում կմնամ «Այաքսում»: Հնարավոր է՝ հաջորդ մրցաշրջանում նույնպես:

«Ռեալի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրվածության մասին բոլոր այդ լուրերը լավ նշան են, սակայն դա այժմ կարևոր չէ: Ասել էի, որ կմնամ «Այաքսում», և կանեմ այդպես, 100%,- Վան դե Բեկի խոսքերը մեջբերում է Fox Sports-ը:

Կիսապաշտպանի պայմանագիրն «Այաքսի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 55 մլն եվրո: Վան դե Բեկն 2019/20թթ․ մրցաշրջանում ակումբային մակարդակով մասնակցել է 26 մրցավեճի, դարձել 8-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ:

Բլինդ. «Պատրաստվում եմ նորից ֆուտբոլ խաղալ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Օպերացիա Մբապե». «Ռեալը» որոշել է՝ երբ է անցնելու վճռական գործողության

Կլոպ․ «Որևէ շանս չունեինք Կոուտինյոյին հեռու պահելու «Բարսելոնա» տեղափոխությունից»

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» և անգլիական ակումբների նշանառության տակ

Դավիդ Սիլվան մոտ է իտալական ակումբի հետ համաձայնության գալուն

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Մաուրո Իկարդիի վերաբերյալ

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայի» դիտակետում է

50 ամենապատմական մարզաշապիկները՝ ըստ France Football-ի (լուսանկար)

Ռոնալդուն չի վերադառնա «Ռեալ»

Յովիչը կարող է դառնալ Հալանդի գործարքի մի մասը

Կավանիի՝ «Ատլետիկո» տեղափոխությունը բացառված չէ

Պոգբան ընտրություն է կատարել «Ռեալի» ու «Յուվենտուսի» միջև

«Ռեալը» կբաժանվի մի շարք ֆուտբոլիստներից

«Ինտերը» հրաժարվել է «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի ներառել Լաուտարոյի տրանսֆերի մեջ

«Բարսելոնան» չի ծրագրում ամռանը հրաժեշտ տալ Գրիզմանին

«Յուվենտուսը» որոշել է բաժանվել իր ֆուտբոլիստից

Ֆալկաոն կարող է տեղափոխվել Չավիի գլխավորած թիմ