fbpx
Բաժիններ

Գվարդիոլա․ «Անգլիայում հերիք է՝ երիտասարդ ֆուտբոլիստը 2 խաղ անցկացնի, նրան անվանում են նոր Ռունի կամ նոր Բեքհեմ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայում տիրող այն երևույթի մասին, որ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստները հաճախ գերագնահատվում են, քանի որ նրանց ժամանակից շուտ սկսում են աստղային կարիերա կանխագուշակել:

«Ես չգիտեմ՝ ինչպես հասկանալ՝ երիտասարդ ֆուտբոլիստներն ապագայում կդառնա՞ն թոփ-խաղացողներ, թե՞ ոչ: Սա ակումբ է, որտեղ քեզնից շատ բան են պահանջում, պետք է հաղթել հանդիպումները: Դու նվաճում ես 4 տիտղոս, սակայն դա, պարզվում է, բավարար չէ: Նախորդ մրցաշրջանում ձեռք բերած 4 մրցանակները բավարար չեն, մենք չհաղթեցինք Չեմպիոնների լիգայում․․․ այդպիսին է իրականությունը:

Ես երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու մեծ երկրպագու եմ: Սակայն բոլոր երկրներում, այդ թվում և այստեղ՝ Անգլիայում, կա այսպիսի միտում․ հերիք է՝ երիտասարդ խաղացողն անցկացնի 2 հանդիպում, ու միանգամից սկսվում են խոսակցություններ նոր Ուեյն Ռունիի, նոր Ջորջ Բեսթի կամ Դևիդ Բեքհեմի մասին»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

19-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» կազմում Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման (2-ը՝ մեկնարկային կազմում), իսկ հունվարի 9-ին ծննդյան 19-րդ տարեդարձը նշած պաշտպան Էրիկ Գարսիան նույն մրցաշարում խաղադաշտ է դուրս եկել 5 անգամ (2-ը՝ մեկնարկային կազմում):

Գվարդիոլայի անկեղծ խոստովանությունը՝ Պիկեի վերաբերյալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սիթին» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)

«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի»․ Մեկնարկային կազմեր

Լևանդովսկի. «Եթե միացնենք Կլոպի ու Գվարդիոլայի որակները, կատարյալ մարզիչ կստանանք»

Ստեռլինգ. «Մանչեսթեր Սիթին» 4 անգամ հաղթել է ԱՊԼ-ում, բայց հարգանքի չի արժանանում այնքան, որքան «Լիվերպուլը»

Գվարդիոլա․ «Մեզ ոչ ոք չի օգնել նվաճելու այս տիտղոսները»

Ռիվալդո․ «Գվարդիոլան հիանալի շանս կունենա վերադառնալու «Բարսելոնա», եթե «Սիթիի» որակազրկումը չչեղարկվի»

«Մանչեսթեր Սիթիի» 3 ֆուտբոլիստներ կարող են չմասնակցել «Ռեալի» դեմ խաղին

Կական ընտրություն է կատարել Գվարդիոլայի ու Կլոպի միջև

Ստեռլինգը նշել է՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստին կգներ

«Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի տպավորիչ ռեկորդն ԱՊԼ-ում

Գվարդիոլա. «Իմ խորհուրդը «Բարսելոնային»՝ ցածր խոսել»

«Սիթին» վստահ հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» դեմ խաղում (տեսանյութ)

Հնարավոր է՝ «Սիթին» մասնակցի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը

Տուրե. «Վախենում եմ «Մանչեսթեր Սիթիի» համար «Ռեալի» դեմ խաղում»

«Ման․ Սիթին» պահանջում է, որ «Բավարիան» իր ֆուտբոլիստին ընդգրկի Սանեի տրանսֆերային գործարքում

Ջեյմի Կարագերը սկանդալային առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիի» որակարզկման վերաբերյալ