Առաջնության ամենահուսալի պաշտպանությունն ունեցող թիմը զգալի առաջընթաց է գրանցել - VNews
Բաժիններ

Առաջնության ամենահուսալի պաշտպանությունն ունեցող թիմը զգալի առաջընթաց է գրանցել

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Նոային»:

1․ Բարձրագույն խմբում 2-րդ մրցաշրջանն անցկացնող և նոր անվանումով հանդես եկող «Նոան» 28-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 6-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 24 միավոր (+7=3-5, 20-14): Դա հնարավոր միավորների 53,3 տոկոսն է:

Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ «Նոան» զգալի առաջընթաց է գրանցել՝ վաստակելով 2 անգամ ավելի շատ միավոր, խփելով 7 գոլ ավելի, բաց թողած գնդակների թիվը նվազեցնելով 12-ով: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 15 հանդիպումներում «Նոան», որ հանդես էր գալիս «Արցախ» անվանմամբ, վաստակած 12 միավորով (+2=6-7, 13-26) ընթանում էր 8-րդ տեղում:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Իսկ նախորդ առաջնության աշնանային հատվածը «Նոան» ավարտել էր վերջին՝ 9-րդ տեղում՝ 16 հանդիպումներում վաստակելով ընդամենը 12 միավոր (+2=6-8, 13-27), ինչը հնարավոր միավորների 26,6 տոկոսն էր:

2․ «Նոան» առաջնության 1-ին շրջանի 9 հանդիպումներում ընդամենը 11 միավոր (+3=2-4, 9-8) վաստակեց, ինչը հնարավոր միավորների 40,7 տոկոսն է: 2-րդ շրջանի 6 խաղում «Նոայի» օգտին 13 միավոր (+4=1-1, 11-6) գրանցվեց, ինչը հնարավոր միավորների 72,2 տոկոսն է:

Ընթացիկ առաջնությունում էլ «Նոայի» մոտ սեփական դաշտի գործոնը զգալի էր: Անցկացրած 8 հանդիպումներում թիմը վաստակեց 16 միավոր (+5=1-2, 14-7), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Նոայի» ֆուտբոլիստները միևնույն 1-2 հաշվով պարտվել են «Արարատ-Արմենիային» և «Ալաշկերտին»:

Մրցակցի հարկի տակ «Նոան»  անցկացրած 7 հանդիպումներում վաստակեց ընդամենը 8 միավոր (+2=2-3, 6-7), ինչը հնարավոր միավորների 38,1 տոկոսն է: Հյուրընկալվելիս «Նոան» հաղթել է «Երևանին» (2-0) ու «Փյունիկին» (2-1):

3․ «Նոային» ընդամենը մեկ անգամ հաջողվեց առաջնությունում 2 անընդմեջ հաղթանակ տոնել՝ 10-11-րդ տուրերում հաջորդաբար առավելության հասնելով «Գանձասար-Կապանի» (2-1) և «Երևանի» (3-1) նկատմամբ:

Առաջնության աշնանային հատվածի ավարտական 3 հանդիպումներում «Նոան» անպարտելի էր՝ վաստակելով 7 միավոր:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

15 հանդիպումներից միայն 4-ում «Նոան» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը՝ սեփականն անառիկ պահելով 5-ում:

«Նոան» առաջնության մասնակից այն երկու թիմերից մեկն էր (մյուսը «Գանձասար-Կապանն» էր), որը խոշոր հաշվով ոչ հաղթեց, ոչ էլ պարտվեց:

4․ «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 3 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: «Նոան» առաջնության մասնակից այն երկու թիմերից մեկն էր (մյուսն «Արարատ-Արմենիան» էր), որի դարպասին այդպես էլ 11մ հարված չնշանակվեց:

Թիմի օգտին նշանակված 11մ 3 հարվածները դիպուկ են իրացրել Մաքսիմ Մայրովիչը, Դավիթ Մանոյանն ու Վլադիմիր Ազարովը:

5․ Արդյունավետությամբ «Նոան» 7-րդն էր՝ խփելով 20 գնդակ: Իսկ ահա թիմի պաշտպանությունն ամենահուսալին էր. «Նոան» ընդամենը 14 գոլ բաց թողեց:

Գոլերի հեղինակներ դարձած 8 ֆուտբոլիստներից առավել արդյունավետ գործեց թիմի նորեկ Մաքսիմ Մայրովիչը, որը 8 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում 4-րդ տեղում է: Բացի նրանից, ՀՀ առաջնություններում իրենց գոլերի հաշիվը բացեցին նաև Վլադիսլավ Կրյուչկովը, Վլադիմիր Ազարովը, Դմիտրի Լավրիշչևը, Կիրիլ Բորը, Պավել Դեոբալդն ու Միխայիլ Կովալենկոն: Իսկ Դավիթ Մանոյանն առաջին գոլերը խփեց «Նոայում»:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Մաքսիմ Մայրովիչը դարձավ Բարձրագույն խմբի առաջնություններում «Նոայի» լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով նախորդ առաջնությունում 4 գոլի հեղինակ դարձած Էդուարդ Ավագյանի ցուցանիշը: Մայրովիչը նաև ընդգրկվեց «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ թիմի կազմում գոլերի հաշիվը բացելով 23 տարեկան 178 օրականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները

ՀՖՖ աշխատանքային խումբը կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի հետ՝ ԲԽ հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար

Հայաստանի առաջնությունը ու VBET գավաթի խաղարկությունը հետաձգվեցին

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Ուրարտու» – «Նոա». Ուղիղ հեռարձակում, մեկնարկային կազմեր

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

Մինասյանը և Բիչախչյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեցին միմյանց․ ինչը դարձավ վճռորոշ նրանց թիմերի դիմակայությունում

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ

«Արարատ» – «Լոռի»․ 2 կարմիր քարտ, բայց առանց դարպասի գրավման (տեսանյութ)

«Արարատ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)