Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հոբելյանական՝ 80-րդ առաջնության 3-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար, գործող չեմպիոն Արման Փաշիկյանն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Սամվել Տեր-Սահակյանին:
Վերջինս այդ հաղթանակի շնորհիվ 2,5 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Փաշիկյանը 2 միավորով հետապնդում է առաջատարին:
Հայկ Մարտիրոսյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով Արամ Հակոբյանին: Իսկ ահա Արման Միքայելյանը Հովհաննես Գաբուզյանի հետ մրցախաղում իր օգտին առաջին հաղթական միավորը գրանցեց:
Մամիկոն Ղարիբյանը և Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը հաշտություն կնքեցին:
Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո