fbpx
Բաժիններ

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

VNews.am-ը ներկայացնում է ավարտված տասնամյակում հայկական ակումբները գլխավորած մարզիչներից ամենամեծ նվաճումների հասած մասնագետների լավագույն հնգյակը:

Հարկ է նշել, որ ստորև ներկայացված ցանկից գյումրեցի Վարդան Բիչախչյանը յուրօրինակ ռեկորդակիր է միևնույն թիմում՝ «Շիրակում» մարզչական գործունեություն ծավալելու առումով: Նա նախորդ տասնամյակի բոլոր առաջնություններում էլ եղել է «Շիրակի» ղեկին:

Միայն 2011թ. առաջնության առաջին շրջանում է Բիչախչյանը բացակայել «Շիրակից», երբ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրվել էր Սամվել Պետրոսյանը: 2-րդ շրջանից Բիչախչյանը կրկին գլխավորեց իր հարազատ ակումբը և մինչ օրս հաջողությամբ մարզում է շիրակցիներին:

Բարձրագույն խմբի տասնամյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Իսկ ահա Վարդան Մինասյանն ընդամենը ոչ լրիվ 5 մրցաշրջան է անցկացրել հայկական թիմերի գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն այդ ժամանակահատվածն էլ բավական է եղել իր սաների հետ նկատելի նվաճումների հասնելու համար:

Նախորդ տասնամյակի առաջին երկու մրցաշրջաններում շարունակելով գլխավորել «Փյունիկը»՝ Մինասյանը հեռացավ հարազատ ակումբից: 2012/13թթ. առաջնությունում նա կարճ ժամանակով վերադարձավ «Փյունիկ»՝ ընդամենը 5 խաղում գլխավորելով թիմը:

Փորձառու մասնագետը երկարատև ընդմիջումից հետո հայկական ակումբային ֆուտբոլ վերադարձավ 2018թ. հոկտեմբերին՝ նորաստեղծ «Արարատ-Արմենիայում» փոխարինելով պաշտոնանկ արված Վադիմ Սկրիպչենկոյին:

12 ֆուտբոլիստ, որ նախորդ տասնամյակում ամենաշատ գոլն է խփել Բարձրագույն խմբում

Ահա թե ովքեր են նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիչները:

5․ Ժոլտ Հոռնյակ՝ 3

Չեմպիոն՝ 1 (2013/14թթ.՝ «Բանանց»)

Սուպերգավաթակիր՝ 2 (2012թ.՝ «Միկա», 2014թ.՝ «Բանանց»)

4․ Սարգիս Հովսեփյան՝ 4

Չեմպիոն՝ 1 (2014/15թթ.՝ «Փյունիկ»)

Գավաթակիր՝ 2 (2013/14թթ.՝ «Փյունիկ», 2014/15թթ.՝ «Փյունիկ»)

Սուպերգավաթակիր՝ 1 (2015թ.՝ «Փյունիկ»)

3․ Աբրահամ Խաշմանյան՝ 4

Չեմպիոն՝ 2 (2015/16թթ.՝ «Ալաշկերտ», 2016/17 թթ.՝ «Ալաշկերտ»)

Գավաթակիր՝ 1 (2018/19թթ.՝ «Ալաշկերտ»)

Սուպերգավաթակիր՝ 1 (2016թ.՝ «Ալաշկերտ»)

2․ Վարդան Բիչախչյան՝ 5

Չեմպիոն՝ 1 (2012/13թթ.՝ «Շիրակ»)

Գավաթակիր՝ 2 (2012թ.՝ «Շիրակ», 2016/17թթ.՝ «Շիրակ»)

Սուպերգավաթակիր՝ 2 (2013թ.՝ «Շիրակ», 2017թ.՝ «Շիրակ»)

1․ Վարդան Մինասյան՝ 6

Չեմպիոն՝ 2 (2010թ.՝  «Փյունիկ», 2018/19թթ.՝ «Արարատ-Արմենիա»)

Գավաթակիր՝ 1 (2010թ.՝ «Փյունիկ»)

Սուպերգավաթակիր՝ 3 (2010թ.՝ «Փյունիկ», 2011թ.՝ «Փյունիկ», 2019թ.՝ «Արարատ-Արմենիա»)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գևորգ Մխեյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին»

ԵԱ. Ջաբուրյանը հաղթականով մեկնարկեց, Հովսեփյանն ու Ավագյանը պարտվեցին

Եվրոպայի առաջնություն. 5 ազատ ոճային սկսում է պայքարը

Պաշտոնական. ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

Պաշտոնական. «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Դավիթ Գատիկոևի հետ

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Պաշտոնական. Արսեն Բեգլարյանը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ուրալի» հետ, Հարոյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով (տեսանյութ)

Պաշտոնական․ Յոան Գուֆրանը համալրել է «Արարատ-Արմենիայի» շարքը

Վարդան Բիչախչյանն առաջարկում է վերադառնալ առաջնության անցկացման գարուն-աշուն ձևաչափին

ՀՖՖ նախագահը կասեցրել է Էրիկ Վարդանյանի և Արտյոմ Առաքելյանի որակազրկումը