«Նոան» համալրվել է 2 լեգեոներներով - VNews
Բաժիններ

«Նոան» համալրվել է 2 լեգեոներներով

«Նոան» պայմանագրեր է ստորագրել 2 ֆուտբոլիստների հետ: Խոսքը լատվիացի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդս Էմսիսի և լիտվացի 24-ամյա հարձակվող Ռոկաս Կրուշնաուսկասի մասին է: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Էմսիսի վերջին ակումբը եղել է լատվիական «Ելգավան», որը երկրի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում 9 թիմի պայքարում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Կիսապաշտպանը 2019թ․ առաջնությունում մասնակցել է ընդամենը 3 հանդիպման (1-ը՝ մեկնարկային կազմում):

Կրուշնաուսկասը նախքան «Նոա» տեղափոխվելը պաշտպանել է լիտվական «Կաունո Ժալգիրիսի» մարզական պատիվը, որը Լիտվայի ավարտված առաջնությունում Չեմպիոնական խմբում ընդգրկված 6 թիմի հետ մրցակցությունում հանգրվանել է 4-րդ տեղում: Հարձակվողը 2019թ․ առաջնությունում մասնակցել է 23 մրցավեճի (13-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Հավելենք, որ «Նոան» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Իգոր Պիկուշչակի գլխավորած թիմը նաև դուրս է եկել VBet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը չափելու է «Ուրարտուի» հետ:

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

Սետյենը «երազում» է «Նապոլիի» ֆուտբոլիստին գնելու մասին

Մբապեն շարունակում է մնալ ամենացանկալի ֆուտբոլիստը «Ռեալի» համար

Բեյլն ու Խամեսը նոր գնորդ ունեն. 2-ն էլ կարող են խաղալ միևնույն ակումբում

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

Կայացել է ՀՖՖ Գործկոմի նիստը. Ակումբներին է փոխանցվելու հովանվորչական գումարները

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

2 անգլիական ակումբ առաջարկ են արել «Ինտերին»՝ Լաուտարոյի տրանսֆերի հարցով

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Եվս 2 գրանդ ակումբ միանում են Աշրաֆ Հաքիմիին գնելու պայքարին

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

Գրիզմանը կարող է բանալի դառնալ Նեյմարի տրանսֆերի համար

Իբրահիոմվիչը հեռանալու է «Միլանից»

2 ակումբ հավակնում է Ռոնալդուի տրանսֆերին

«Բարսելոնան» Նեյմարին ու Լաուտարոյին գնելու հատուկ ծրագիր է մշակել