fbpx
Բաժիններ

Դանի Օլմոն որոշել է՝ որ ակումբում է շարունակելու կարիերան

Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի Իտալիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Sportske Novosti-ն:

Ինչպես պնդում է այդ պարբերականը, «Միլանը» պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց վճարել 20 մլն եվրո, հատկացնել նաև 5 մլն եվրո՝ հավելավճարի տեսքով: Նախատեսվում է նաև, որ «Դինամոն» փոխհատուցում կստանա խաղացողի տրանսֆերի հետագա վաճառքից: «Ռոսոներիներն» իսպանացի կիսապաշտպանին առաջարկել են հնգամյա պայմանագիր և տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ և մոտ եղել Օլմոյի տեղափոխությունն իրականացնելուն: Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Դանի Օլմոն «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան է, որտեղից էլ 2015 թվականին միացել է «Դինամոյին»՝ այդպես էլ չնշելով նորամուտը կատալոնական ակումբի առաջին թիմում: 21-ամյա կիսապաշտպանը Խորվաթիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 մրցավեճի և դարձել 3 գոլի հեղինակ: Նրա հաշվին նաև 5 գոլ ու 3 արդյունավետ փոխանցում է գրանցված Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 11 հանդիպումներում, եթե հաշվի առնենք նաև որակավորման փուլի խաղերը:

Կիսապաշտպանն Իսպանիայի Մ-21 հավաքականի կազմում 2019 թվականի ամռանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության հաղթող:

«Միլանն» Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Վան Դեյկը պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ռուդ Գուլիտ

«Ման․ Սիթին» պահանջում է, որ «Բավարիան» իր ֆուտբոլիստին ընդգրկի Սանեի տրանսֆերային գործարքում

«Բարսելոնան» դիտարկել է Մերտենսի տրանսֆերը գնելու հնարավորությունը

Պաշտոնական․ Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել Էմրե Ջանի ամբողջական տրանսֆերը

«Չելսին» որոշում է կայացրել Մարիո Պաշալիչի ապագայի վերաբերյալ

«Միլանը» նվազագույն հաշվով հաղթեց «Տորինոյին» (տեսանյութ)

«Բարսելոնան» նոր հարձակվող գնելու թույլտվություն է ստացել

AS․ Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա

Անգլիական ակումբը բանակցություններ է սկսել Ջեյդոն Սանչոյի հավանական տեղափոխության շուրջ

Սուսոյի առաջին գոլը «Սևիլիայում» փրկեց անդալուզյան ակումբին պարտությունից (տեսանյութ)

«Միլանը» Դոնարումային փոխարինող է գտել

Իբրահիմովիչը կատակով հարվածել է Ռայոլային (տեսանյութ)

«Այաքսն» արդեն գտել է Զիեշին փոխարինողին

«Այժմ սպասում եմ նրանց թոռներին»․ Բուֆոնը՝ Մալդինիի, Կիեզայի, Վեայի և նրանց որդիների մարզաշապիկների մասին

Պայքարը թեժանում է․ «Բարսելոնան» նույնպես պատրաստ է վճարել Մարտինեսի հրաժարագնի գումարը

«Բարսելոնան» միանում է Սանչոյի համար մղվող պայքարին