Սետյեն․ «Այլևս չի լինի Մեսիի նման ֆուտբոլիստ» - VNews
Բաժիններ

Սետյեն․ «Այլևս չի լինի Մեսիի նման ֆուտբոլիստ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի մասին:

«Ես համաձայն եմ այն ամենի հետ, ինչ ասվել է Լեոյի մասին: Նա շատ տպավորիչ ցուցանիշներ ունի, ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում նման երևույթներ չի հաջողվել կյանքի կոչել ոչ մի խաղացողի:

Նա ցանկացած մրցավեճում չափազանց մեծ ազդեցություն է ունենում խաղի ընթացքի վրա: Մեսին յուրահատուկ ֆուտբոլիստ է: Կարելի է մտածել, որ այլևս չի լինի նրա նման խաղացող:

Լիոնելը մեզ՝ մարզիչներիս, ավելի լավն է դարձնում, նա մեզ պարգևում և մեզնից խլում է տիտղոսներ:

Հիմա իրավիճակին այլ հայացք կա, քանի որ նա հանդես է գալիս իմ գլխավորած թիմում, և դու փորձում ես լավագույնս օգտագործել նրան: Լիոնելը ֆուտբոլիստ է, որին անհրաժեշտ չէ ոչինչ պատմել, քանի որ նկատելի է՝ նա որքան մրցունակ է: Դա անբացատրելի է, բայց գեղեցիկ»,- Սետյենի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Սետյեն․ «Մեսիին խնդրեցի խաղալ մինչև մահ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսիի հուզիչ հրաժեշտը Վիդալին. «Միշտ քեզ ֆենոմեն եմ համարել»

Արտուրո Վիդալը ժամանեց Միլան (տեսանյութ)

4 ակումբներ հետաքրքրված են Ժան-Կլեր Տոդիբոյի ծառայություններով

Աղբյուր․ Նելսոն Սեմեդուն մի քանի ժամից նոր թիմ կունենա

Բարտոմեու․ «Կումանը «Բարսելոնայի» խորհրդանիշն է»

Կուման․ «Պուչին խորհուրդ կտայի վարձավճարով այլ թիմ տեղափոխվել»

Աղբյուր․ Այսօր պաշտոնապես կհաստատվի Վիդալի՝ Իտալիա տեղափոխությունը

«Բարսելոնան»՝ 43-րդ անգամ Ժոան Գամպերի գավաթակիր (տեսանյութ)

Կումանը «Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստի ելքի դուռն է ցույց տվել

Գամպերի գավաթ․ «Բարսելոնայի» հայտացուցակը

Ուսման Դեմբելեն՝ «Լիվերպուլո՞ւմ»

Գվարդիոլան առաջին անգամ անդրադարձել է Մեսիի՝ «Բարսելոնայում» մնալու թեմային

Մեսին կարող է բաց թողնել Կլասիկոն

«Գորբաչովյան «պերեստրոյկա» «Բարսելոնայում». Բարտոմեուի և կատալոնյան գրանդի անխուսափելի ֆեյլի 3 կետ

Սուարեսը կարող է տեղափոխվել իսպանական այլ ակումբ

Կիկե Սետյենն ու «Բարսելոնան» կհանդիպեն դատարանում