fbpx
Բաժիններ

Լուկաշ Պոդոլսկին համաձայնության է հասել իր նոր ակումբի հետ

«Վիսել Կոբեի» նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկին կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի Թուրքիայում:

Ինչպես հաղորդում է Fanatik-ը, 34-ամյա ֆուտբոլիստն ընդունել է «Անթալյասպորի» առաջարկը: Սպասվում է, որ նա մոտակա ժամերին կժամանի Անթալիա, իսկ վաղը հանդիպում կունենա ակումբի ղեկավարության հետ, որի ընթացքում էլ 1,5 տարվա պայմանագիր կստորագրի:

Այսօր՝ հունվարի 18-ին, «Վիսել Կոբեն» հայտարարություն է տարածել այն մասին, որ Պոդոլսկիի հետ համաձայնագրի ժամկետը չի երկարաձգվել: Այդպիսով, հարձակվողը դարձել է ազատ գործակալ և իր նոր ակումբին բաժին կհասնի անվճար:

2014 թվականի աշխարհի չեմպիոնը Թուրքիայում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի որ 2015-2017թթ․ պաշտպանել է «Գալաթասարայի» մարզական պատիվը: Գերմանացի ֆուտբոլիստը «Քյոլնի» սան է, որի կազմում ելույթ է ունեցել 2003-2006 ու 2009-2012թթ․: Պոդոլսկին իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Բավարիայում», «Արսենալում» և «Ինտերում», իսկ «Վիսել Կոբեին» միացել էր 2017 թվականին:

Սա տեսնել է պետք. Պոդոլսկիի գոլը Ինիեստայի ֆանտաստիկ փոխանցումից հետո (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» կարող է 4 նոր կիսապաշտպանով համալրվել առաջիկա ամռանը

«Չելսին» ու «Բարսելոնան» կպայքարեն «Այաքսի» ֆուտբոլիստի համար

Աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին կարիերան կշարունակի «Սոչիում»

Թվեք ֆուտբոլի պատմության 50 ամենաթանկ տրանսֆերները. VNews-ի նոր Quiz-ը

«Բարսելոնան» առաջիկա ժամերին կվճարի Սուարեսին փոխարինողի հրաժարագինը

Ռայոլան ակնարկ է արել Պոգբայի ապագայի վերաբերյալ

Մեսիի կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ

«Ման․ Սիթին» պահանջում է, որ «Բավարիան» իր ֆուտբոլիստին ընդգրկի Սանեի տրանսֆերային գործարքում

«Բարսելոնան» դիտարկել է Մերտենսի տրանսֆերը գնելու հնարավորությունը

Պաշտոնական․ Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել Էմրե Ջանի ամբողջական տրանսֆերը

«Բարսելոնան» նոր հարձակվող գնելու թույլտվություն է ստացել

AS․ Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա

Անգլիական ակումբը բանակցություններ է սկսել Ջեյդոն Սանչոյի հավանական տեղափոխության շուրջ

«Այաքսն» արդեն գտել է Զիեշին փոխարինողին

Պայքարը թեժանում է․ «Բարսելոնան» նույնպես պատրաստ է վճարել Մարտինեսի հրաժարագնի գումարը

«Բարսելոնան» միանում է Սանչոյի համար մղվող պայքարին