«Փյունիկը» ռեկորդակիր էր խփած գոլերի, 11մ հարվածների և կարմիր քարտերի քանակով - VNews
Բաժիններ

«Փյունիկը» ռեկորդակիր էր խփած գոլերի, 11մ հարվածների և կարմիր քարտերի քանակով

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Փյունիկին»:

1․ «Փյունիկը» 28-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 7-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 20 միավոր (+6=2-7, 31-29), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն է:

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ փյունիկցիները զգալի հետընթաց են ունեցել՝ 7 միավոր պակաս վաստակելով, 3 պարտություն ավելի կրելով, 14 գնդակ ավելի շատ բաց թողնելով: Ճիշտ է, «Փյունիկը» 11 գոլ ավելի շատ է խփել:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 15 հանդիպումներում վաստակած 27 միավորով (+8=3-4, 20-15) «Փյունիկը» հանգրվանել էր 2-րդ հորիզոնականում: Իսկ նախորդ մրցաշրջանի աշնանային հատվածում անցկացրած 17 հանդիպումներում փյունիկցիները վաստակել էին 27 միավոր (+8=3-6, 21-19), ինչը հնարավոր միավորների 52,9 տոկոսն էր: «Փյունիկն» ընթանում էր 3-րդ տեղում և 6 միավորով էր հետ մնում առաջատար «Ալաշկերտից»:

2․ «Փյունիկը» հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 11 հանդիպումներում թիմը գլխավորում էր Ալեքսանդր Տարխանովը, որի օրոք փյունիկցիները վաստակեցին 13 միավոր (+4=1-6, 19-22), ինչը հնարավոր միավորների 39,3 տոկոսն էր: Հաջորդ 4 խաղերում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սուրեն Չախալյանը, որի օրոք «Փյունիկը» 7 միավոր վաստակեց (+2=1-1, 12-7), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն էր:

3․ «Փյունիկն» առաջնության 1-ին շրջանի 9 հանդիպումներում վաստակեց 12 միավոր (+4=0-5, 16-18), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն է: 2-րդ շրջանի 6 խաղերում թիմի օգտին 8 միավոր գրանցվեց (+2=2-2, 15-11), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն է:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Սեփական հարկի տակ անցկացրած 7 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց 9 միավոր (+3=0-4, 11-13), ինչը հնարավոր միավորների 42,8 տոկոսն է: Սեփական դաշտում փյունիկցիները պարտվել են «Արարատին» (1-4), «Ալաշկերտին» (0-3), «Նոային» (1-2) և «Ուրարտուին» (1-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում «Փյունիկն» իր օգտին 11 միավոր գրանցեց (+3=2-3, 20-16), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է: Մրցակիցների հարկի տակ փյունիկցիները հաղթել են «Ուրարտուին» (3-0), «Գանձասար-Կապանին» (2-1) և «Երևանին» (8-2):

4․ Առաջնության ընթացքում «Փյունիկին» մեկ անգամ հաջողվեց 2 անընդմեջ հաղթանակ տոնել: Առաջնության աշնանային հատվածի ավարտական 3 խաղերում փյունիկցիները Սուրեն Չախալյանի գլխավորությամբ անպարտելի էին (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի):

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2 անգամ «Փյունիկը» 2 անընդմեջ պարտություն կրեց, 4 խաղ շարունակ հաղթանակ չտոնեց (1 ոչ-ոքի, 3 պարտություն):

15 հանդիպումներից միայն 2-ում է «Փյունիկի» դարպասն անառիկ մնացել: «Փյունիկին» էլ միայն մեկ խաղում չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

«Փյունիկը» խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեց («Ուրարտու»՝ 3-0, «Երևան»՝ 4-1, 8-2): Փյունիկցիներն այդ կարգի 2 պարտություն կրեցին («Արարատ»՝ 1-4, «Ալաշկերտ»՝ 0-3):

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

5․ «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 9 հարված, որից իրացվել է 7-ը: Այդ ցուցանիշով «Փյունիկն» առջևում է: Փյունիկցիների օգտին նշանակված 4 հարվածներից 3-ն է իրացվել: Մեկական դիպուկ հարված են կատարել Արթուր Միրանյանը, Դենիս Մահմուդովն ու Արտակ Եդիգարյանը: Արտյոմ Սիմոնյանի հարվածը թեև հետ է մղել «Երևանի» դարպասապահ Յանիս Կրումինսը, սակայն փյունիկցին 2-րդ հարվածով գնդակն ուղարկել է ցանցը:

«Փյունիկի» դարպասին նշանակված 5 հարվածներից նպատակին են հասել 4-ը: Անդրիա Դրագոևիչի դարպասը մեկ խաղում 2 անգամ գրավել է «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն, մեկական անգամ էլ նրա հետ մենամարտում հաղթող են դուրս եկել արարատցի Արտակ Ալեքսանյանն ու ալաշկերտցի Տիագո Գալվաոն:

Իսկ ահա Անդրիա Դրագոևիչի դարպասը գրավելու շիրակցի Կարեն Մուրադյանի փորձն անհաջող է ստացվել. գյումրեցին շեղ է հարվածել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը 3 ֆուտբոլիստի հետ

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կառլեն Մկրտչյանը նույնպես հեռացավ «Փյունիկից»

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ