fbpx
Բաժիններ

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հոբելյանական՝ 80-րդ առաջնության նախավերջին՝  8-րդ տուրում ժամկետից շուտ կարող էր որոշվել չեմպիոնը: Սակայն մրցաշարի միանձնյա առաջատար Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով 46-րդ քայլին զիջեց Մամիկոն Ղարիբյանին՝  կրելով առաջնությունում առաջին պարտությունը:

Ճիշտ է, չնայած պարտությանը, Սամվել Տեր-Սահակյանը 5,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը, սակայն չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին: Ավարտական տուրից առաջ նրան կես միավոր է զիջում Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթեց Շանթ Սարգսյանին:

4,5-ական միավորով հաջորդ տեղերում են Արման Փաշիկյանը, Արամ Հակոբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Փաշիկյանը հաշտություն կնքեց  Զավեն Անդրիասյանի հետ, իսկ Հակոբյանն ու Հովհաննիսյանը հաղթեցին համապատասխանաբար Հովհաննես Գաբուզյանին և Արման Միքայելյանին:

Վաղը կայանալիք ավարտական տուրում Սամվել Տեր-Սահակյանը սևերով կմրցի Շանթ Սարգսյանի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը նույն գույնի խաղաքարերով կխաղա Զավեն Անդրիասյանի հետ:

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական իր 4-րդ տիտղոսի նվաճմանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սամվել Տեր-Սահակյանի չեմպիոնական առաջին բարձունքը

Սամվել Տեր-Սահակյանը չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրեց

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հինգ մրցախաղերից երեքն արդյունավետ ելք ունեցան

Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ

Սամվել Տեր-Սահակյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Հայկ Մարտիրոսյանը՝ Բազելի մրցաշարի հաղթող

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն