Թոփ-5 լիգաների ռեկորդ, նաև 1001 օր անպարտելի «Էնֆիլդում»․ «Լիվերպուլի» տպավորիչ ցուցանիշները - VNews
Բաժիններ

Թոփ-5 լիգաների ռեկորդ, նաև 1001 օր անպարտելի «Էնֆիլդում»․ «Լիվերպուլի» տպավորիչ ցուցանիշները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:

Այդպիսով, Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն «Էնֆիլդում» ներքին առաջնության շրջանակներում չի պարտվում արդեն 52 խաղ անընդմեջ: Անպարտելիության այդ շարքը ձգվում է 1001 օր:

Մերսիսայդցիներն այդ ժամանակահատվածում տոնել են 42 հաղթանակ և գրանցել 10 ոչ-ոքի:

«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 հանդիպումների արդյունքում վաստակել է 64 միավոր ու միանձնյա գլխավորում է աղյուսակը: Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» առաջատարից հետ է մնում 16 միավորով: Ընդ որում, «կարմիրները» դեռ 1 խաղ էլ պակաս են անցկացրել:

Ի դեպ, 22 մրցավեճից հետո 64 միավոր ունենալը եվրոպական թոփ-5 առաջնությունների ռեկորդ է: Նախորդ հաջողությունը միմյանց միջև կիսում էին «Մանչեսթեր Սիթին» ու «Բավարիան», որոնք 62-ական միավոր էին վաստակել համապատասխանաբար 2017/18 և 2013/14թթ․ մրցաշրջաններում:

Կլոպ․ «Հրաշալի խաղացինք, գերիշխում էինք»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Ֆաբրեգասի

Տիագոն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել «Լիվերպուլում» իր նորամուտի խաղում

«Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին», Սադիո Մանեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Չելսի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պաշտոնական. «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լիվերպուլ»

Ուսման Դեմբելեն՝ «Լիվերպուլո՞ւմ»

«Լիվերպուլը» մոտ է ևս մեկ տրանսֆեր հաստատելուն

Պաշտոնական․ Տիագո Ալկանտարան՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

Ալկանտարայի հուզիչ հրաժեշտը «Բավարիային»

Կլոպի զվարճալի պատասխանը Տիագոյի տրանսֆերի վերաբերյալ (տեսանյութ)

Աղբյուր․ Տիագո Ալկանտարան պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ

«Էնֆիլդի» նոր աստղը. Տիագոն տեղափոխվում է «Լիվերպուլ»

Գահերի խաղը Անգլիայում. Ի՞նչ սպասել Պրեմիեր լիգա 2020/21-ից

«Նա անբուժելի հիվանդ է». Ո՞ւմ է նվիրել իր խփած գոլերը Մոհամեդ Սալահը

Վան Դեյկի մտահոգիչ վիճակագրությունը