Մբապե․ «Եթե պատասխանեմ «Ռեալի» մասին հարցին, ՊՍԺ-ի համար այդքան էլ լավ չի լինի» - VNews
Բաժիններ

Մբապե․ «Եթե պատասխանեմ «Ռեալի» մասին հարցին, ՊՍԺ-ի համար այդքան էլ լավ չի լինի»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր՝ առաջիկա տրանսֆերային պատուհաններից մեկի ժամանակ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության վերաբերյալ շրջանառվող ասեկոսեների մասին:

«Բոլորն այդ մասին են խոսում: Ես էլ խոսել էի այդ մասին, երբ ավելի երիտասարդ էի: Բայց հիմա խաղացող եմ և գիտեմ, որ սա անհարմար պահ է: Հունվարը մրցաշրջանի ամենակարևոր ֆինանսական ժամանակահատվածն է: Պատկերացրեք՝ եթե ես պատասխանեմ Ձեր հարցին ու ինչ-որ բան ասեմ: Բոլորը կսկսեն քննարկել դա, և ՊՍԺ-ի համար դա այդքան էլ լավ չի լինի:

Հիմա ՊՍԺ-ում եմ, ակումբի հետ եմ հարյուր տոկոսով: Ցանկանում եմ օգնել նրան աճ գրանցելու այս մրցաշրջանում, նվաճելու բազմաթիվ տիտղոսներ: Հետևաբար, այս պահին նպատակահարմար չեմ գտնում խոսելու ապագայի մասին: Մտածում եմ ակումբի մասին, քանի որ այն օգնել է ինձ: Եկա այստեղ, երբ 18 տարեկան էի: Ես տաղանդ էի, բայց ոչ՝ սուպերաստղ: Այժմ սուպերաստղ եմ հենց ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի շնորհիվ: Ինձ հարկավոր է հանգստություն պահպանել ու կենտրոնանալ ակումբի վրա: Դրանից հետո՝ մրցաշրջանի վերջում, կտեսնենք: Հիմա մտածում եմ միայն խաղիս մասին»,- Մբապեի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Մբապեն ասել է՝ ով է իր մանկության կուռքը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մադրիդի «Ռեալը» գոլազուրկ ոչ-ոքիով մեկնարկեց Լա Լիգա 20/21-ում (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

Դելե Ալին՝ եվրոպական այլ հայտնի ակումբ տեղափոխվելու ճանապարհին

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տոնեց արտագնա խաղում (տեսանյութ)

Բեյլ․ «Մոուրինյոն մեծ դեր խաղաց իմ վերադարձի գործընթացում»

Կիլիան Մբապեն վերադարձել է ՊՍԺ-ի մեկնարկային կազմ

Կրոս․ «Ռամոսից լավ ավագ ուղղակի չկա»

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Զիդանն անդրադարձել է Բեյլի՝ «Տոտենհեմ» տեղափոխությանը

3 կորուստով. «Ռեալի» հայտացուցակը՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի համար

«Ռեալում» խաղահամարների փոփոխություններ են եղել

Զիդանը խոսել է Ազարի ու Էդեգորի մասին

Պոչետինո. «Այդ ակումբը գլխավորելն իմ երազանքն է»

Կուրտուա․ «Նոր մրցաշրջանում «Ռեալն» ուզում է հաղթել ամեն ինչ»

Յովիչն ուզում է հեռանալ «Ռեալից» և այլ թիմում խաղալ վարձակալությամբ

«Ռեալը» հետ է կանգնել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից