fbpx
Բաժիններ

Լուիս Սուարեսը սկսել է վերականգնողական գործընթացը

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ծնկի վիրահատության ենթարկվելուց հետո սկսել է վերականգնողական գործընթացը: Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի շուրջ 4 ամսով:

«Սկսում ենք վերականգնումը և ձգտում վերադառնալ»,- թվիթերյան իր էջում գրել է Սուարեսը՝ հրապարակելով նաև 2 լուսանկար:

32-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման (15-ը՝ մեկնարկային կազմում) և դարձել 11 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ուրուգվայցի խաղացողի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:

«Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» 43-ական միավորով գլխավորում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: Կիկե Սետյենի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում ուժերը չափելու է «Նապոլիի» հետ:

«Բարսելոնան» Սուարեսին փոխարինելու նոր տարբերակ է գտել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մերտենսը բացեց հաշիվը «Նապոլի» – «Բարսելոնա» խաղում (տեսանյութ)

Մեսին հավասարվել է Գիգզին ՉԼ-ում անցկացրած հանդիպումների քանակով

«Մարադոնան հանճար էր, իսկ Մեսին ամբողջական թիմ ունի, որը խաղում է նրա համար»․ «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ

«Նապոլի» – «Բարսելոնա»․ Մեկնարկային կազմեր

Մարադոնա․ «Մեսին լավագույնն է գործող բոլոր ֆուտբոլիստների շրջանում»

MD․ Դեմբելեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մարադոնան ասել է՝ որ թիմին է երկրպագելու «Նապոլի» – «Բարսելոնա» դիմակայությունում

Սուարես. «Լիվերպուլի» երկրպագուները լավագույն են աշխարհում»

#ՉԼ_1/8. Մեսին ու Մարադոնայի մեծ ստվերը

Պիկե. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ չէ»

Գատուզո. «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Նապոլիի» առանցքային ֆուտբոլիստը չի խաղա «Բարսելոնայի» դեմ

10 հետաքրքիր փաստ Մարտին Բրեյթվեյթի մասին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Նեապոլ ժամանելիս ջերմաստիճանի ստուգում են անցել

Հայտնի է՝ ով է սպասարկելու Էլ Կլասիկոն

Ինսինյե. «Դիտելով Մեսիի 4 գոլը՝ կարծում եմ, որ «Բարսելոնան» խնդիրներ չի ունենա»