«Ուրարտուն» հակառեկորդ սահմանեց, թիմի հնաբնակն էլ երկու ռեկորդի հեղինակ դարձավ - VNews
Բաժիններ

«Ուրարտուն» հակառեկորդ սահմանեց, թիմի հնաբնակն էլ երկու ռեկորդի հեղինակ դարձավ

«Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթները: Այսօր կանդրադառնանք  «Ուրարտուին»:

1․ Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր «Բանանցը», որ նոր մրցաշրջանում հանդես է գալիս «Ուրարտու» անվամբ, 28-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 8-րդ հորիզոնականում՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 17 միավոր (+4=5-6, 17-23): Դա հնարավոր միավորների 37,7 տոկոսն է:

Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ (+8=2-5, 20-17) «Ուրարտուն» զգալիորեն վատթարացրել է ցուցանիշները՝ 9 միավոր պակաս վաստակելով, 4 հաղթանակ պակաս տոնելով, 3 գոլ ավելի քիչ խփելով, 6 գնդակ ավելի շատ բաց թողնելով:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Իսկ նախորդ առաջնության աշնանային հատվածը «Բանանցն» ավարտել էր 2-րդ հորիզոնականում՝ անցկացրած 17 հանդիպումներում վաստակելով 29 միավոր (+9=2-6, 24-20): Դա հնարավոր միավորների 56,8 տոկոսն է: «Բանանցը» 4 միավորով էր հետ մնացել առաջատար «Ալաշկերտից»:

2․ Առաջնության աշնանային հատվածում «Ուրարտուն» հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ «Ուրարտուն» 14 հանդիպումներում 16 միավոր վաստակեց (+4=4-6, 17-23): Դա հնարավոր միավորների 38 տոկոսն է: Առաջնության 15-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» հետ խաղում (0-0) թիմի գործողությունները ղեկավարում էր Ալեքսանդր Գրիգորյանը:

3․ Առաջին շրջանի 9 հանդիպումներում «Ուրարտուն» վաստակեց ընդամենը 8 միավոր (+2=2-5, 7-14), ինչը հնարավոր միավորների 29,6 տոկոսն է: Իսկ ահա 2-րդ շրջանի 6 խաղերում թիմի օգտին 9 միավոր գրանցվեց (+2=3-1, 10-9): Դա հնարավոր միավորների 50 տոկոսն է:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Սեփական դաշտում անցկացրած 7 հանդիպումներում «Ուրարտուի» օգտին 7 միավոր գրանցվեց (+1=4-2, 7-11), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Դա առաջնությունում երկրորդ վատագույն արդյունքն է «Երևանից» հետո, որը միավոր չի վաստակել: Սեփական հարկի տակ «Ուրարտուն» պարտվել է «Փյունիկին» (0-3) և «Ալաշկերտին» (2-4):

Հյուրընկալվելիս «Ուրարտուի» ավարն ավելի մեծ էր. անցկացրած 8 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց հնարավոր միավորների 41,6 տոկոսը (+3=1-4, 10-12): Դա 4-րդ արդյունքն է մասնակից թիմերի մեջ: Մրցակցի հարկի տակ «Ուրարտուին» հաջողվել է հաղթանակներ տոնել «Երևանի» (1-0), «Փյունիկի» (2-1) և «Գանձասար-Կապանի» (4-2) նկատմամբ:

4․ «Ուրարտուն» առաջնությունը սկսեց 3 անընդմեջ պարտությամբ՝ թիմի պատմության մեջ հակառեկորդ սահմանելով: Մինչ այդ թիմի ամենաանհաջող մեկնարկը գրանցվել էր 2002թ. Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք, երբ «Բանանցն» առաջնությունը սկսել էր 2 պարտությամբ: Սակայն 3-րդ տուրում թիմը 2-0 հաշվով հաղթել էր «Միկային»:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Մեկնարկային 7 հանդիպումներում «Ուրարտուին» այդպես էլ չհաջողվեց հաղթանակ տոնել (2 ոչ-ոքի, 5 պարտություն)՝ կրկնելով 2011թ. առաջնությունում գրանցված թիմի հակառեկորդը (3 ոչ-ոքի, 4 պարտություն): Միայն 8-րդ տուրում «Ուրարտուն» առաջին հաղթանակը տոնեց՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Երևանի» նկատմամբ:

8-11-րդ տուրերում «Ուրարտուն» 4 խաղ ընթացավ առանց պարտության (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի): 15 հանդիպումներից ընդամենը 4-ում թիմի դարպասն անառիկ մնաց, նույնքան խաղում էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը:

«Ուրարտուն» խոշոր հաշվով մեկ պարտություն կրեց՝ 0-3 հաշվով զիջելով «Փյունիկին»: Այդ կարգի հաղթանակ տոնել թիմին չհաջողվեց:

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Օգոստոսի 17-ին «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպումը (1-2) Բարձրագույն խմբում «Ուրարտուի» 600-րդ խաղն էր:

5․ «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ ընդամենը մեկ հարված: Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը դիպուկ հարվածով գրավել է գանձասարցի Գեղամ Հարությունյանը: «Ուրարտուն» առաջնության մասնակից երկու թիմերից մեկն էր (մյուսը «Երևանն» էր), որի օգտին 11մ հարված դեռ չի նշանակվել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը