-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է Իսրայելի Թել Ավիվ քաղաքում անցկացվող վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր:
2018թ․ Եվրոպայի չեմպիոնը վնասվածքի պատճառով չի ներկայացել եզրափակիչ գոտեմարտին, ինչի հետևանքով էլ հաղթանակը շնորհվել է իտալացի Ֆաբիո Բազիլեին, որը Օլիմպիական գործող չեմպիոնն է:
Հիշեցնենք, որ Կարապետյանը մրցաշարում ճանապարհը սկսել էր 1/32 եզրափակիչից՝ մինչև եզրափակիչ հասնելը հաղթելով չեխ Յակուբ Ջեչմինեկին, ալբանացի Մարկո Մադալոնիին, ղազախ Ակիլբեկ Սերիկին, շվեդ Տոմի Մակիասին, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ գտնվելով Իսպանիան ներկայացնող Կասես Ռոկա Սալվադորից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո