Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդը - VNews
Բաժիններ

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդը

«Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթները: Այսօր կանդրադառնանք «Գանձասար-Կապանին»:

1․ «Գանձասար-Կապանը» 28-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 9-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 14 միավոր (+3=5-7, 15-21), ինչը հնարավոր միավորների 31,1 տոկոսն է:

Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի 15 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» 16 միավոր էր վաստակել (+4=4-7, 14-15), ինչը հնարավոր միավորների 35,5 տոկոսն էր:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Իսկ նախորդ առաջնության աշնանային հատվածը «Գանձասար-Կապանն» ավարտել էր 6-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (+6=4-7, 19-16), ինչը հնարավոր միավորների 43,1 տոկոսն էր:

2․ «Գանձասար-Կապանն» անհավասարաչափ ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում: Առաջին շրջանի 9 հանդիպումներում թիմն ընդամենը 7 միավոր վաստակեց (+1=4-4, 7-11), ինչը հնարավոր միավորների 25,9 տոկոսն է: Նույնքան միավոր (+2=1-3, 8-10) գանձասարցիների օգտին գրանցվեց երկրորդ շրջանի 6 խաղերում, ինչը հնարավոր միավորների 38,8 տոկոսն է:

«Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ անցկացրած 8 հանդիպումներում վաստակեց 11 միավոր (+3=2-3, 10-10), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է: Սեփական հարկի տակ գանձասարցիները պարտվել են «Արարատին» (0-1), «Փյունիկին» (1-2) և «Ուրարտուին» (2-4):

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հյուրընկալվելիս անցկացրած 7 հանդիպումներում կապանցիների օգտին գրանցվեց հնարավոր միավորների 14,2 տոկոսը (+0=3-4, 5-11): «Երևանից» հետո դա վատագույն արդյունքն է:

3․ «Գանձասար-Կապանը» թարմացրեց առանց հաղթանակների խաղերի թիմային իր հակառեկորդը՝ մեկնարկային 8 հանդիպումներում այդպես էլ չվայելելով հաղթանակի բերկրանքը (4-ական ոչ-ոքի և պարտություն): Նախորդ առաջնությունում կապանցիները չէին հաղթել մեկնարկային 6 հանդիպումներում (3-ական ոչ-ոքի և պարտություն): Առաջնությունում առաջին հաղթանակը գանձասարցիները տոնեցին միայն 9-րդ խաղում՝ սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելով «Երևանին»:

Մեկնարկային 5 հանդիպումներում էլ «Գանձասար-Կապանը» գոլ բաց թողեց՝ կրկնելով թիմային հակառեկորդը (2009, 2013/14, 2017/18թթ.):

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Անցկացրած 15 հանդիպումներից միայն 3-ում է կապանցիների դարպասն անառիկ մնացել: Նույնքան խաղում էլ գանձասարցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

Գանձասարցիների մասնակցությամբ հանդիպումներում առայժմ խոշոր հաշիվ չի գրանցվել:

4․ «Գանձասար-Կապանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: Թիմի օգտին նշանակված 11մ միակ հարվածը դիպուկ է իրացրել Գեղամ Հարությունյանը՝ գրավելով «Ուրարտուի» դարպասապահ Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը:

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը 11մ նշակետից խոցել են «Նոայի» ռմբարկու Մաքսիմ Մայրովիչն ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Գրիգոր Մելիքսեթյանի հետ մենամարտում հաղթող են դուրս եկել «Լոռիի» ռմբարկու Ջոնել Դեսիրեն և արարատցի Ալեքսանդր Կոզլովը:

5․ Արդյունավետությամբ գանձասարցիները գերազանցեցին միայն «Երևանին»: Թիմի խփած 15 գոլերի հեղինակներ դարձան 8 գանձասարցիներ, ինչպես նաև «Ուրարտուի» ավագ Արամ Բարեղամյանն ու շիրակցի Հրայր Մկոյանը՝ գրավելով սեփական դարպասը: Էմիլ Եղիազարյանը, Արման Հովհաննիսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Վարդան Պողոսյանը բացեցին գոլերի հաշիվը «Գանձասար- Կապանում»:

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանը՝ խփելով 3 գնդակ: Նա «Գանձասար-Կապանի» կազմում ՀՀ առաջնություններում խփած իր գոլերի քանակը հասցրեց 46-ի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Խաղ, որն ի հայտ կբերի Հայաստանի չեմպիոնին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ