Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը - VNews
Բաժիններ

Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

«Հոֆենհայմն» իր պաշտոնական կայքում քվեարկություն է սկսել՝ պարզելու թիմի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Այդ կոչմանը հավակնում է 3 խաղացող, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Մյուս թեկնածուներն են պաշտպան Բենջամին Հյուբները և կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները:

Գերմանական ակումբի պաշտոնական կայքն Ադամյանի թեկնածության առաջադրման կապակցությամբ հետևյալն է հավելել․ «Հայ ֆուտբոլիստը հունվարին իսկական սուպերփոխարինող էր: Հարձակվողը հիանալի գոլային հնարավորություն ունեցավ Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» դեմ խաղում, երբ գնդակը մրցակցի խաղացողը դուրս բերեց դարպասային գծի վրայից: Իսկ Բրեմենի «Վերդերի» դեմ մրցավեճում նա խփեց թիմի երրորդ ու հաղթական գոլը: 26-ամյա Ադամյանը խփած 6 գնդակով «Հոֆենհայմի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերի կտրվածքով»:

Հավելենք, որ Ադամյանն ավելի վաղ ճանաչվել էր ակումբի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականի ներկայացուցչի օգտին կարող եք քվեարկել այստեղ:

Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ դարձավ «Վերդերի» դեմ խաղում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


#OpenDoorChallenge․ «Հոֆենհայմը» ներկայացրել է Ադամյանի գոլը (տեսանյութ)

Սարգիս Ադամյանը պատմել է Գերմանիայում տիրող վիճակի մասին ու խոսել իր ապաքինումից

«Հոֆենհայմի» սեփականատերն ասել է՝ երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

«Հոֆենհայմի» նախագահը պատվաստանյութ է պատրաստում կորոնավիրուսի դեմ

«Հոֆենհայմը» տեսանյութ է ներկայացրել Ադամյանի ապաքինման գործընթացից (տեսանյութ)

«Բորուսիան» հաղթեց Սանչոյի գոլի շնորհիվ (տեսանյութ)

«Բավարիան» ջախջախեց «Հոֆենհայմին», հանդիպումը ընդհատվեց երկրպագուների պաստառի պատճառով (տեսանյութ)

Սարգիս Ադամյան. «Այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա»

Սարգիս Ադամյանը բարեհաջող վիրահատվել է (լուսանկար)

Սարգիս Ադամյանը վիրահատության կենթարկվի

«Ոչ ոք չէր հավատում, որ Ֆիրմինոն կկարողանար ֆուտբոլ խաղալ»․ «Հոֆենհայմի» նախկին գլխավոր տնօրեն

«Բորուսիան» հաղթեց, Հալանդը կրկին գոլ խփեց, «Հոֆենհայմը» փրկվեց պարտությունից առանց Ադամյանի (տեսանյութ)

Սարգիս Ադամյանը վերադարձել է «Հոֆենհայմի» ընդհանուր խմբի մարզումներին (ֆոտոշարք)

Ադամյանը «Հոֆենհայմի» մարզչի տակտիկական «սուպերզենքն» է․ Թիմի և Սարգսի էվոլյուցիայի մասին

«Հոֆենհայմը» «կռվեց» մինչև վերջ, բայց, միևնույնն է, ճանապարհը զիջեց «Բավարիային» (տեսանյութ)

«Բավարիա» – «Հոֆենհայմ»․ Մեկնարկային կազմեր