Գրիգոր և Արման Մելիքսեթյան եղբայրները դարձան թիմակիցներ - VNews
Բաժիններ

Գրիգոր և Արման Մելիքսեթյան եղբայրները դարձան թիմակիցներ

«Գանձասար-Կապանը» պայմանագրեր է ստորագրել 2 ֆուտբոլիստի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Կապանյան թիմի շարքերն է համալրել 24-ամյա դարպասապահ Արման Մելիքսեթյանը, որը նախորդ մրցաշրջանը, ինչպես նաև ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Նոայի» կազմում: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման: Արմանը «Գանձասար-Կապանի» դարպասապահներից մյուսի՝ Գրիգոր Մելիքսեթյանի եղբայրն է:

Կապանյան ակումբ է վերադարձել 23-ամյա պաշտպան Ալեքսանդր Օգանիսյանը, որը բոլորովին վերջերս էր հեռացել Արմեն Պետրոսյանի գխավորած թիմի շարքերից: Նա Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 3 անգամ (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում):

«Գանձասար-Կապանի» կազմ էին ավելի վաղ տեղափոխվել նաև կիսապաշտպան Աշոտ Քոչարյանն ու հարձակվող Գրիգոր Աղեկյանը:

Թիմն առաջնությունում վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ հորիզոնականը, ինչպես նաև դուրս է եկել VBet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը չափելու է «Արարատ-Արմենիայի» հետ:

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Առանց ակումբի մնացած Մանջուկիչը կարող է վերադառնալ Ա սերիա

«Այաքսի» նոր «ադամանդը», որի համար եվրոպական գրանդները պայքարի մեջ են մտել

2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

Գրիզմանը կարող է վարձակալությամբ տեղափոխվել «Լիոն»

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

2 ակումբ հավակնում է Ռամոսի տրանսֆերին

Հայտնի են այն 2 ֆուտբոլիստների անունները, որոնց Տուխելը ցանկացել է տեսնել ՊՍԺ-ում

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)

Էմերի. «Մբապեն ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ» դեռ 2018-ին»

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Պաշտոնական․ Ուելսի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Տոտենհեմ»

«Բորուսիան» որոշում է ընդունել Հալանդի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» համաձայնության է հասել Դեպայի տրանսֆերի շուրջ

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն արդեն որոշել է՝ ում է գնելու ընտրվելուց հետո

Պատմության ամենաթանկ տրանսֆե՞րը. «Յուվենտուսն» առաջարկ կանի Մբապեի համար

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի