«Ատլետիկոն» երկրորդ առաջարկն է ներկայացրել ՊՍԺ-ին Կավանիի վերաբերյալ, բայց մերժում ստացել - VNews
Բաժիններ

«Ատլետիկոն» երկրորդ առաջարկն է ներկայացրել ՊՍԺ-ին Կավանիի վերաբերյալ, բայց մերժում ստացել

Մադրիդի «Ատլետիկոն» այսօր երկրորդ պաշտոնական առաջարկն է ներկայացրել ՊՍԺ-ին վերջինիս հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերի գնման նպատակով: Այս մասին հաղորդում է L’Équipe-ն:

Իսպանական ակումբը պատրաստակամություն է հայտնել ուրուգվայցու տրանսֆերի դիմաց վճարելու 15 մլն եվրո, սակայն Ֆրանսիայի չեմպիոնը պատասխանել է մերժումով: Get French Football News-ի տվյալներով՝ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն ցանկանում է ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի տեղափոխության դիմաց ստանալ 25 մլն եվրո։

«Ատլետիկոն» դրա հետևանքով այժմ դիտարկում է այլ տարբերակներ: Հայտնի չէ՝ արդյոք ակումբը երրորդ առաջարկը կկատարի Կավանիի տրանսֆերի ձեռքբերման համար, սակայն ֆուտբոլիստը հաստատապես չի օգնի ՊՍԺ-ին Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Պոյի» դեմ վաղը կայանալիք խաղում:

Հարավամերիկացի գոլահարն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 9 մրցավեճ և խփել 2 գոլ:

«Ատլետիկոն» Սիմեոնեի օրոք երբեք այսքան ցածր արդյունավետություն չէր ունեցել 21-րդ տուրի դրությամբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն «Յուվենտուսում» ցանկանում է տեսնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին

Առանց ակումբի մնացած Մանջուկիչը կարող է վերադառնալ Ա սերիա

Հայտնի է՝ երբ Նեյմարը կվերադառնա խաղադաշտ

«Այաքսի» նոր «ադամանդը», որի համար եվրոպական գրանդները պայքարի մեջ են մտել

2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

ՉԼ. «Չելսին» ու ՊՍԺ-ն արտագնա հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

ՊՍԺ-ի ու «Չելսիի» մեկնարկային կազմերը

«Ռեալի» գերկամային ոչ-ոքին, «Լիվերպուլի», «Սիթիի», «Ատլետիկոյի» հաղթանակները, այլ արդյունքներ (տեսանյութ)

Գրիզմանը կարող է վարձակալությամբ տեղափոխվել «Լիոն»

Նեյմարը կազմել է երազանքի հինգ հոգանոց թիմ

ՊՍԺ-ն կապ է հաստատել Զիդանի հետ

2 ակումբ հավակնում է Ռամոսի տրանսֆերին

Մբապեն կազմել է ՊՍԺ-ի՝ բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

ՊՍԺ-ն ջախջախեց մրցակցին Քինի ու Մբապեի դուբլերի շնորհիվ (տեսանյութ)

«Ատլետիկոն» պարտության մատնեց 10 հոգով մնացած «Բետիսին» (տեսանյութ)

Կավանին այսօր կարող է իր նորամուտը նշել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում