fbpx
Բաժիններ

Աստղերի խաղում «Ամերիկան» դրամատիկ պայքարում հաղթեց «Հայաստան +»-ին (տեսանյութ)

Երևանի «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցած բասկետբոլային երեկոյի շրջանակում այսօր կայացել է Աստղերի հանդիպում, որում միմյանց հետ մրցել են Ամերիկացի պրոֆեսիոնալ մարզիկների հավաքականը և Ամբողջ աշխարհի թիմը (Հայաստան +):

«Ամերիկան» դրամատիկ պայքարում հաղթանակ է տոնել 93-91 հաշվով:

«Ամերիկա» թիմի կազմում հանդես են եկել Թևին Քամինգսը («Արագած»), Դեշոն Մորմանը («Ուրարտու Վբեթ»), Ջուլիան Վինթոնը («Գյումրի»), Ռաշիմ Ռայթը («Երևան»), Իսաիահ Լամբը («Արագած»), Դանթե Բեյլը («Երևան»), Դիմար Հիլլը («Արագած»), Սքայլեր Բարջեսը («Էրեբունի»), Ատենսիո Մարտինը («Գյումրի»), Խուլիո Գուիթին («Ուրարտու Վբեթ»): Գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է Հարրի Սավայան:

«Հայաստան +» թիմի կազմում ելույթ են ունեցել Ալբերտ Թադևոսյանը («Երևան»), Դավիթ Խաչատրյանը («Արագած»), Միքայել Հակոբյանը («Ուրարտու Վբեթ»), Մեթյու Մադոյանը («Ուրարտու Վբեթ»), Բեն Միլլերը (ՖԻՄԱ), Էմաննուալ Շեպարդը («Ուրարտու Վբեթ»), Վարդան Բիդրոսյանը («Երևան»), Մխիթար Վարդանյանը («Արագած»), Կիրիլլ Օսմանինը («Արագած»), Գեորգի Պոդկոլզինը (ՖԻՄԱ): Գլխավոր մարզիչը եղել է Միքայել Պողոսյանը:

Մարզական իրադարձության ֆոտոշարքն ու ռեպորտաժը՝ շուտով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: