Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում - VNews
Բաժիններ

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները քննարկել են երկու երկրների ֆուտբոլային կառույցների միջև բազմաշերտ համագործակցության հեռանկարները: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պատվիրակությունը հունվարի 31-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՎՖՖ) ղեկավար կազմի հետ: Հայկական կողմը ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանը և ՀՖՖ գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում էին ՎՖՖ նախագահ Լևան Կոբիաշվիլին, ՎՖՖ առաջին փոխնախագահ Կախա Չումբուրիձեն, ՎՖՖ փոխնախագահներ Ալեքսանդր Իաշվիլին, Ակակի Ալադաշվիլին և ՎՖՖ գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին:

Կողմերը քննարկել են երկու ֆեդերացիաների միջև համագործակցության հետագա հեռանկարները և փոխհարաբերությունների սերտացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել մրցավարական խնդիրների համատեղ քննարկման և ներքին մրցաշարերի հանդիպումների սպասարկման համար մրցավարների փոխանակման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կողմերը նաև պայմանավորվել են ձևավորել միասնական հատուկ համակարգ, որի շրջանակներում երկու երկրների տղամարդկանց (Մ-14-ից մինչև Մ-21) և կանանց տարբեր տարիքային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ»,- նշված է ՀՖՖ պաշտոնական կայքի հրապարակման մեջ:

ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի հետ

  • 4

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռի» – «Արարատ» հանդիպումը չի կայանա. ֆուտբոլիստներից մեկի՝ COVID-19 թեստը դրական է

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Արմեն Մելիքբեկյանը բաց նամակով դիմել է «Շիրակի» երկրպագուներին

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Հայաստանը դարձել է առաջին երկրներից, որը միացել է ՈւԵՖԱ-ի Playmaker ծրագրին

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

Մելիքբեկյան. «Ապացույցները, որոնք ստացել ենք միջազգային գործընկերներից, փոխանցվելու են իրավապահներին»

ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվել է. 5 ակումբ և 58 անձինք որակազրկվել են

«Սևանը» հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից

4 ակումբ ստացել է Առաջին խմբում խաղալու իրավունք. 6 ակումբի դիմում մերժվել է

ՀՖՖ-ի պարզաբանումը «Լոռիի» հայտարարության վերաբերյալ

ՀՖՖ-ի հերթական ակնարկը. Ի՞նչ նորություն է սպասվում

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

Խինես Մելենդես. «Հայաստանում ինձ ամենաշատը զարմացրել է հայերի մրցակցային ոգին»

Խինես Մելենդեսը պատմել է, որ, հնարավոր է, վարակված է եղել կորոնավիրուսով