fbpx
Բաժիններ

«Երևանի» ֆուտբոլիստը՝ ԲԽ պատմության երկրորդ ամենատարեց լեգեոնական

«Երևանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ն ավարտում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջնության բացահայտ հետնապահ «Երևանին»:

1․ Բարձրագույն խմբի նորեկ «Երևանը» 28-րդ առաջնության աշնանային հատվածում չափազանց անհաջող ելույթներ ունեցավ՝ անցկացրած բոլոր 15 հանդիպումներում էլ պարտություններ կրելով գնդակների 11-53 ընդհանուր տարբերությամբ և եզրափակելով մրցաշարային աղյուսակը:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2․ Առաջնության աշնանային հատվածում «Երևանը» հանդես եկավ 4 մարզիչների գլխավորությամբ, իսկ 3 խաղում («Արարատ»՝ 1-4, «Փյունիկ»՝ 2-8, «Լոռի»՝ 0-8) խաղադաշտ դուրս եկավ առանց որևէ մարզչի:

Մեկնարկային 5 տուրերում «Երևանի» գլխավոր մարզիչը սերբ Նեբոյշա Պետրովիչն էր, որի օրոք թիմը պարտվեց գնդակների 3-11 ընդհանուր տարբերությամբ: «Լոռիի» հետ հաջորդ տուրի խաղում (0-1) գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Գեորգի Ղազարյանը:

7-9-րդ տուրերում մոլդովացի Վլադ Գոյանի օրոք անցկացրած 3 խաղերում «Երևանը» մրցակիցներին զիջեց գնդակների 1-8 ընդհանուր տարբերությամբ: 11-13-րդ տուրերում թիմի ղեկին պորտուգալացի Կալդաս դե Օլիվեյրան էր, որի օրոք «Երևանը» պարտվեց գնդակների 4-14 ընդհանուր տարբերությամբ:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3․ Առաջնության առաջին շրջանի 9 հանդիպումներում «Երևանը» մրցակիցներին զիջեց գնդակների 4-20 ընդհանուր տարբերությամբ: Իսկ ահա երկրորդ շրջանում պարտված 6 խաղերում խփած և բաց թողած գնդակների ընդհանուր տարբերությունը 7-33 էր:

Սեփական հարկի տակ կայացած 7 խաղերում երևանցիները պարտվել են գնդակների 5-21 ընդհանուր տարբերությամբ:

Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում «Երևանը» մրցակիցներին զիջեց գնդակների 6-32 ընդհանուր տարբերությամբ:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4․ Անցկացրած 15 հանդիպումներից և ոչ մեկում «Երևանին» չհաջողվեց դարպասն անառիկ պահել: 6 խաղում երևանցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

«Երևանը» խոշոր հաշվով  6 պարտություն կրեց («Փյունիկ»՝ 1-4, 2-8, «Ալաշկերտ»՝ 1-5, «Շիրակ»՝ 1-4, «Արարատ-Արմենիա»՝ 2-7, «Լոռի»՝ 0-8): Ընդ որում առաջնության աշնանային հատվածի վերջին 4 խաղերում էլ «Երևանը» պարտվել էր խոշոր հաշվով գնդակների 5-27 ընդհանուր տարբերությամբ՝ ավելի շատ գոլ բաց թողնելով, քան մեկնարկային 11 հանդիպումներում (26):

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

5․ «Երևանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 7 հարված, որից իրացվել է 6-ը: Բոլոր հարվածներն էլ նշանակվել են «Երևանի» դարպասին: Յանիս Կրումինսի դարպասը 11մ նշակետից խոցել են Դավիթ Մանոյանը («Նոա»), արարատցի Ալեքսանդր Կոզլովը, փյունիկցիներ Դենիս Մահմուդովն ու Արթուր Միրանյանը և «Լոռիի» ռմբարկու Ջոնել Դեսիրեն: Կրումինսին հաջողվել է հետ մղել փյունիկցի Արտյոմ Սիմոնյանի հարվածը, սակայն վերջինս երկրորդ հարվածով գրավել է դարպասը:

Ալաշկերտցի Գուստավո Մարմենտինին էլ դիպուկ է իրացրել Գրիգոր Մակարյանի դարպասին նշանակված 11մ հարվածը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Թվեք Բարձրագույն Խմբի առաջնության ռմբարկուների հնգյակները 2006 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական․ «Նոան» պորտուգալացի նորեկ ունի

Ռեկորդներ, որ կարող են սահմանվել ԲԽ-ի գարնանային հատվածում

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

Հավակնոտ ակումբ, որի նպատակը ԲԽ ուղեգիր նվաճելն է. «Վանը» պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին (տեսանյութ)

Պաշտոնական. «Երևան ՖԱ-ն» այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում

Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Դավիթ Ղանդիլյանը տեղափոխվել է «Լոռի»

Պաշտոնական․ «Լոռին» արգենտինացի հարձակվող է ձեռք բերել