Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստը հեռացել է «Նոայից» - VNews
Բաժիններ

Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստը հեռացել է «Նոայից»

«Նոայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «Նոայի» մամուլի ծառայությունը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման՝ 2 անգամ ընդգրկվելով թիմի մեկնարկային կազմում:

«Նոայից» ավելի վաղ հեռացել էին նաև Դավիթ Մանոյանը (տեղափոխվել է «Շիրակ»), Արման Մելիքսեթյանը («Գանձասար-Կապան»), Արթուր Ստեփանյանը («Վան», վարձավճար), ինչպես նաև Ալեքսեյ Տուրիկը: Իգոր Պիկուշչակի գլխավորած թիմի շարքերն են համալրել Էդուարդս Էմսիսը («Ելգավա», Լատվիա) և Ռոկաս Կրուշնաուսկասը («Կաունո Ժալգիրիս», Լիտվա):

Հավելենք, որ «Նոան» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում վաստակել է 24 միավոր ու զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Թիմը նաև դուրս է եկել VBet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը չափելու է «Ուրարտուի» հետ:

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իբրահիոմվիչը հեռանալու է «Միլանից»

2 ակումբ հավակնում է Ռոնալդուի տրանսֆերին

«Բարսելոնան» Նեյմարին ու Լաուտարոյին գնելու հատուկ ծրագիր է մշակել

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

«Բորուսիայի» ուղերձը՝ Սանչոյի բոլոր պոտենցիալ գնորդներին

«Նապոլիի» պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

Հայաստանի առաջնության վերսկսման մի քանի հավանական սցենար կա

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

Հաքիմին կարիերան կարող է Անգլիայում շարունակել

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վճարել Սաուլի հրաժարագինը

Սանչոն ոչ պաշտոնապես ասել է, թե որ ակումբ է տեղափոխվելու

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»

Կոուտինյոյի գործակալը խոստովանել է՝ իր հաճախորդն ամռանը որ ակումբին կարող էր միանալ