Հակոբ Մկրտչյանը դարձել է վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր - VNews
Բաժիններ

Հակոբ Մկրտչյանը դարձել է վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

Իրանի Ռաշտ քաղաքում ընթանում է Օլիմպիական վարկանիշային մրցաշար, որում Հայաստանը ներկայացնում է 4 ծանրորդ:

Մեր ներկայացուցիչներից երկրորդը մրցահարթակ է դուրս եկել 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և դարձել արծաթե մեդալակիր:

Հայ մարզիկը երկամարտում ցույց է տվել 345 կգ (155+190) արդյունք: Մկրտչյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում արժանացել փոքր արծաթե մեդալի:

Այսօր պայքարի էր ներգրավվել նաև 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը կարողացել էր պոկել 160 կգ՝ առաջին վարժությունում նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում էլ Կարապետյանն իր կամքին էր ենթարկել 185 կգ կշռող ծանրաձողը՝ երկամարտի 345 կգ արդյունքով զբաղեցնելով 4-րդ տեղը:

Վաղը պայքարի դուրս կգան գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)

Ծանրորդները կմասնակցեն վարկանիշային մրցաշարի

Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը կմասնակցեն վարկանիշային մրցաշարի

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Կատարի գավաթի խաղարկությանը Հայաստանը կմասնակցի 4 ծանրորդով

Չեմպիոններ, որոնց տվել է Գյումրին երկրաշարժից հետո

Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն

Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչմանը

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի Մ-20 և Մ-23 հավաքականների կազմերը

Փաշիկ Ալավերդյան. «Աշխարհի առաջնությունում մեր հավաքականը լավագույնն էր»

«Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ». Նիկոլ Փաշինյանը՝ Հակոբ Մկրտչյանի՝ աշխարհի չեմպիոն դառնալու վերաբերյալ

Հակոբ Մկրտչյան. «Եկել էինք հաղթելու, այդպես էլ եղավ» (տեսանյութ)

ՉԵՄՊԻՈՆ. Հակոբ Մկրտչյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հակոբ Մկրտչյանի չեմպիոնական մոտեցումները աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն

ԱԱ. Մկրտչյանը 4-րդն է պոկում վարժությունում, Հովհաննիսյանը՝ 15-րդը