Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները փլեյ-օֆֆ փուլում - VNews
Բաժիններ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները փլեյ-օֆֆ փուլում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտզալի Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները ԵՎՐՈ 2022-ի նախնական որակավորման փուլում՝ 3 խաղում տանելով 1 հաղթանակ, գրանցելով 1 ոչ-ոքի ու կրելով 1 պարտություն:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը, զբաղեցնելով 2-րդ տեղը, կանցկացնի փլեյ-օֆֆ հանդիպում վիճակահանությամբ ընտրված հավաքականի հետ, որին հաղթելու դեպքում կմասնակցի Եվրոպայի առաջնության հիմնական որակավորման փուլին:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 13-ին, իսկ հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և 15-ին: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ:

Մեր ազգային թիմի հնարավոր մրցակիցներն են Իսրայելի, Սան Մարինոյի, Բուլղարիայի, Անգլիայի, Թուրքիայի ու Շվեյցարիայի ընտրանիները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆուտզալի ԵՎՐՈ 2022․ Հայաստանի հավաքականը նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր

Ֆուտզալի ԵՎՐՈ 2022. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հետ

Ֆուտզալի ԵՎՐՈ 2022․ Հայաստանի հավաքականը հաղթեց Չեռնոգորիայի ընտրանուն (տեսանյութ)

Ֆուտզալի ԵՎՐՈ 2022․ Հայաստան – Չեռնոգորիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ֆուտզալի ԵՎՐՈ 2022․ Հայաստանի հավաքականը զիջեց բելգիացիներին 2-5 հաշվով (տեսանյութ)

Ֆուտզալի ԵՎՐՈ 2022․ Հայաստան – Բելգիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Կարևորագույն մրցաշարին ընդառաջ․ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ստուգատեսին (տեսանյութ)

Ֆուտզալ․ Հայաստան – Մոլդովա հանդիպման բոլոր գոլերը (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Մոլդովայի ընտրանուն

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը գերխոշոր հաշվով հաղթել է Մալթայի ընտրանուն

Հայկական սպորտի «սև-սպիտակ» օրը և մրցակիցների սայթաքումները չներող «Ռեալը». Օրվա ամենաուշագրավ լուրերը

Թենիսի 2 «հրեշների» նոր դուելը և Զիդանից դժգոհ «Ռեալի» հարձակվողը. Օրվա ամենաուշագրավ լուրերը