Corriere dello Sport․ Մխիթարյանը կարող է հայտավորվել «Բոլոնիայի» դեմ հանդիպմանը - VNews
Բաժիններ

Corriere dello Sport․ Մխիթարյանը կարող է հայտավորվել «Բոլոնիայի» դեմ հանդիպմանը

Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 23 տուր

07 Փետրվար 2020 - 23:45

2

Ռոմա

3

Բոլոնյա

0 - 1 Ռիկարդո Օրսոլինի - 16`

1 - 1 Stefano Denswil (ինքնագոլ) - 22`

1 - 2 Մուսա Բարրոու - 26`

1 - 3 Մուսա Բարրոու - 51`

2 - 3 Հենրիխ Մխիթարյան - 72`

Կարմիր Քարտ Բրիան Կրիստիանտե - 80`

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է ձախ ազդրի վնասվածքից, որը ստացել էր Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Տորինոյի» դեմ կայացած խաղում (0-2):

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Հայաստանի հավաքականի ավագն այսօր մարզում է անցկացրել ընդհանուր խմբում: Հայ խաղացողը հավանաբար լիարժեք մասնակցություն կունենա նաև հաջորդ մարզմանը և կարող է հայտավորվել առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Բոլոնիայի» հետ փետրվարի 7-ին կայանալիք հանդիպմանը:

Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 խաղի (4-ը՝ մեկնարկային կազմում) ու դարձել 3 գոլի հեղինակ:

«Ռոման» Իտալիայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 39 միավոր և աղյուսակի 4-5-րդ տեղերն է բաժանում «Ատալանտայի» հետ:

Մխիթարյանն ասել է, թե երբ կվերադառնա խաղադաշտ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆրանչեսկո Տոտի. «Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունը չի վերսկսվի»

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»

Թվեք Ֆրանչեսկո Տոտիի բոլոր գոլերը Ա սերիայում. VNews-ի Quiz-ը

«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով՝ ինչով է զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում (տեսանյութ)

#Throwback. Լուչեսկուի համեստ, բայց հզոր «Շախտյորը», որտեղ փայլեց Մխիթարյանը

Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն «Ռոմայի»

Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին

Մխիթարյանի ու «Ռոմայի» ճանապարհները կարող են բաժանվել

Տոտի․ «Դեռ կկարողանայի 30-ական րոպեով մասնակցել հանդիպումների և ցույց տալ իմ որակները»

«Լիվերպուլի» երկրպագու Շոն Կոկսը ՉԼ-ի ժամանակ ծանր հարձակման ենթարկվելուց 2 տարի հետո վերջապես տանն է

Աղբյուր․ «Արսենալը» սահմանել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը

MEN-ը գնահատել է Մխիթարյանի, ինչպես նաև «Յունայթեդի» կատարած մյուս տրանսֆերները Ֆերգյուսոնի հեռանալուց հետո

Խոակին Կապառոս. «Ցանկանում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»

Պաստորե. «Ռոմայի» ֆուտբոլիստներն են որոշել չմեկնել «Սևիլիայի» հետ խաղին»

Արտետան ցանկանում է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը նոր համալրումների համար