Հայտնի է՝ գերմանական որ ակումբի հետ է «Նոան» համաձայնության եկել համագործակցության վերաբերյալ - VNews
Բաժիններ

Հայտնի է՝ գերմանական որ ակումբի հետ է «Նոան» համաձայնության եկել համագործակցության վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նախորդ տարվա դեկտեմբերին պաշտոնական հայտարարություն էր տարածել և տեղեկացրել, որ համաձայնության է եկել գերմանական ակումբներից մեկի հետ՝ բացառիկ համագործակցության վերաբերյալ: Նշված էր, որ տվյալ ակումբը պետք է անմիջական մասնակցություն ունենա «Նոայի» ապագա ակադեմիայի փիլիսոփայության ու հայեցակարգի մշակման գործում:

«Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը VNews.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ խոսքը գերմանական «Քյոլնի» մասին է:

«Մեր մարզական տնօրեն Հայկ Հովակիմյանը մեկնել էր Գերմանիա և Հոլանդիա ու այնտեղ հանդիպումներ ունեցել գերմանական «Շալկե», «Վոլֆսբուրգ», «Քյոլն», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբների ներկայացուցիչների հետ, ու մենք մինչ այժմ համագործակցության եզրեր ենք փնտրում: Այդուհանդերձ, այդ ամենը պրակտիկայում կկիրառենք այն ժամանակ, երբ ունենանք մեր սեփական ակադեմիան: Այս պահին համաձայնություն ունենք «Քյոլնի» հետ: Ինչ վերաբերում է ակադեմիա ունենալու ժամկետներին, ապա նախ պետք է լուծել տարածքի հարցը: Կարծում եմ՝ այդ հարցն ամենաուշը մեկ ամսից լուծված կլինի: Այդ ժամանակ էլ հստակ կասենք ակադեմիա ունենալու ժամանակահատվածը»,- նշել է Սահակյանը:

«Նոայի» ներկայացուցիչներն առաջիկայում պատրաստվում են այցելություններ ունենալ նաև չեխական «Սպարտա», «Սլավիա», ինչպես նաև հունգարական «Հոնվեդ» ակումբներ:

Հավելենք, որ «Նոան» հունիսին նախատեսում է կազմակերպել ֆուտբոլային ճամբար, որին մասնակցություն կունենան 2 տարիքային խմբերի ներկայացուցիչներ՝ 9-13 ու 14-16 տարեկան երեխաներ, որոնց ընդհանուր թիվը կկազմի 150: Դրանում ներգրավված կլինեն նաև հայ և արտասահմանցի մասնագետներ: Ճամբարին մասնակցություն կունենան եվրոպացի 10 սկաուտներ, որոնք կներկայացնեն Հոլանդիան, Գերմանիան, Ռուսաստանն ու այլն երկրներ: Առավել աչքի ընկած ֆուտբոլիստները հնարավորություն կունենան փորձաշրջան անցնելու չեխական «Սլավիայում»: Հայկական ակումբն այս իրադարձության հետ կապված առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

«Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք շուտով:

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական․ Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռիի» ղեկավար կազմը

Ինչպես են փոխվել չեմպիոնության գործակիցները կայացած 2 տուրից հետո

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը՝ «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» կփորձի վրեժխնդիր լինել «Լոռիից», «Ալաշկերտը»՝ «Նոայից»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 20-րդ տուրին ընդառաջ

Մելիքսեթյանը՝ ամենափորձառու դարպասապահների, Դեդեչկոն՝ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Արսեն Պետրոսյան․ «Բոլոր օղակներում պետք է բարելավվենք, որպեսզի «Նոայի» դեմ խաղին ավելի պատրաստ ներկայանանք» (տեսանյութ)

6 գոլ՝ «Քյոլն» – «Լայպցիգ» խաղում (տեսանյութ)

Վերները գոլի հեղինակ է դարձել դարպասապահի փոխանցումից հետո (տեսանյութ)

Պայքար ավելի շատ պատվի, քան 3 միավորի համար․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղից

«Լայպցիգն» առաջին կեսից հետո կամային հաղթանակ է տոնում «Քյոլնի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

Հակոբ Հակոբյանի գոլը միակն ու հաղթականն էր «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բարձրագույն խմբի առաջնության 22-ից 24-րդ տուրերի խաղացանկը

Արմեն Ադամյան․ «Երկրորդ կեսում խնդիրներ ունենալը կապում եմ խաղային հունի մեջ դեռ չմտնելու հետ» (տեսանյութ)