Աբիդալ․ «Չավիին չի առաջարկվել գլխավորել «Բարսելոնան», նա այդքան էլ շատ փորձ չունի» - VNews
Բաժիններ

Աբիդալ․ «Չավիին չի առաջարկվել գլխավորել «Բարսելոնան», նա այդքան էլ շատ փորձ չունի»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը պատմել է, որ կատալոնական ակումբի լեգենդար կիսապաշտպան Չավիին, որը ներկայումս գլխավորում է քաթարական «Ալ Սադը», չի առաջարկվել ստանձնել «կապտանռնագույնների» մարզչական ղեկը:

«Ոչ մի առաջարկ չի եղել: Եթե Չավին առաջարկ է ստացել, թող հրապարակի դա, քանի որ ես այն չեմ տեսել:

Նա առաջին հանդիպման ժամանակ լսեց մեզ, իսկ երկրորդի ժամանակ Չավին պետք է պատմեր մեզ իր պլանների մասին: Այն, ինչ հայտնվել է լրատվամիջոցներում, ավելի շատ ինչ-որ քաղաքական երևույթ էր, քան մարզական: Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ: Խոսում եմ միայն ֆուտբոլի մասին: Ինձ հետաքրքրում է միայն այն, թե ինչպես է աշխատում մարզիչը:

Ինչ վերաբերում է Չավիի մասին մշտական խոսակցություններին, ապա ես դրանցից չեմ նյարդայնանում: Ես զրուցել եմ մի քանի մարզիչների հետ, դրանք փակ հանդիպումներ են եղել: Անհնար է հրավիրել մարզչի առանց նրա հետ խոսելու:

Չավին այդքան էլ շատ փորձ չունի: Ճիշտ է, նա ակումբի սան է: Դա կարող էր լինել նրա պահը, միգուցե՝ չլիներ: Ակումբը Կիկե Սետյենի հետ հույսեր է կապում առաջիկա 2 տարվա կտրվածքով, մենք շատ ենք հավատում նրան: Չավիի համար ակումբի դռները միշտ բաց են: Չգիտեմ՝ այստեղ կլինե՞մ, երբ Չավին գլխավորի թիմը, սակայն «Բարսան» նրա համար միշտ բաց կպահի իր դռները»,- Աբիդալի խոսքերը մեջբերում է Sport պարբերականը:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ «Բարսելոնան» Սետյենին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է 5 մարզիչներից մերժումներ ստանալուց հետո, որոնց թվում եղել է նաև Չավին:

Բարտոմեուն չի պատրաստվում հեռացնել Աբիդալին զբաղեցրած պաշտոնից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսին՝ «Պրոֆեսորի» դերում․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների կերպարները «Թղթե տունը» սերիալում՝ ըստ Դարկո Պերիչի

Կլոպ․ «Որևէ շանս չունեինք Կոուտինյոյին հեռու պահելու «Բարսելոնա» տեղափոխությունից»

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» և անգլիական ակումբների նշանառության տակ

Տեբաս․ «Մեսիի հեռանալը ողբերգություն չի լինի Լա Լիգայի համար»

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայի» դիտակետում է

50 ամենապատմական մարզաշապիկները՝ ըստ France Football-ի (լուսանկար)

«Չելսիի» առաջատարներից մեկը որոշել է հեռանալ թիմից

«Ռեալն» ու «Բարսելոնան» իրենց ցավակցությունն են հայտնել Անտիչի մահվան կապակցությամբ

Մահացել է «Ատլետիկոյի», «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը

Դել Բոսկե․ «Նեյմարն օրինակելի մարդ չէ»

Դե Յոնգ․ «Բրեյթվեյթը կարծես ֆիթնեսի մարզիչ լինի»

«Բարսելոնան» ու «Բավարիան» ցավակցել են Պեպ Գվարդիոլային

Կասիլյասն առաջարկել է ռետրո-Կլասիկո անցկացնել կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո

«Ինտերը» հրաժարվել է «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի ներառել Լաուտարոյի տրանսֆերի մեջ

«Բավարիայի» կիսապաշտպանն իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

«Բարսելոնան» չի ծրագրում ամռանը հրաժեշտ տալ Գրիզմանին