Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը - VNews
Բաժիններ

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արսեն Բեգլարյանը պայմանագիր է ստորագրել «Ուրարտուի» հետ:

Դարպասապահը երևանյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է որոշել նոր թիմում հանդես գալ 24 համարի մարզաշապիկով:

«Կոբի Բրայանտն իմ կուռքերից էր։ Նա մեծ մարզիկ լինելուց զատ նաև մեծ մտածող էր, որը ոգենշնչում էր շատերին, այդ թվում նաև ինձ։ Նա իր օրինակով ցույց էր տալիս, որ անհնարին ոչինչ չկա, որ մեծ ցանկության ու աշխատասիրության շնորհիվ երազանքները իրականություն են դառնում։ Նոր թիմում ընտրել եմ 24 համարը, որովհետև դա նաև Կոբիի թիվն էր»,- ասել է Բեգլարյանը:

«Ալաշկերտի» նախկին դարպասապահը 2019 թվականի հունվարից հանդես էր գալիս բելառուսական «Դնյապրոյում»: Նա Բելառուսի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման:

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Հաստատվել է Բարձրագույն խմբի մոտակա 3 մրցափուլերի խաղացանկը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայաստանի վերսկսված առաջնության առաջին գոլը (տեսանյութ)