Նա ամռանը կլինի և՛ «Բարսելոնայի, և՛ «Ռեալի» տրանսֆերային թիրախը - VNews
Բաժիններ

Նա ամռանը կլինի և՛ «Բարսելոնայի, և՛ «Ռեալի» տրանսֆերային թիրախը

«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը, ամենայն հավանականությամբ, կդառնա իսպանական գրանդ ակումբների տրանսֆերային թիրախն առաջիկա ամառային մինչմրցաշրջանում:

Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելն առաջնահերթ տարբերակ է «Բարսելոնայի» համար: Ռուիսին մրցաշրջանի ավարտից հետո հրավիրելու որոշումը կայացրել են կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը: Բացի այդ, թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը լավ է ծանոթ ֆուտբոլիստի որակներին «Բետիսում» համատեղ աշխատանքի ժամանակաշրջանից։

Ռուիսի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել նաև «Բարսելոնայի» սկզբունքային մրցակից Մադրիդի «Ռեալը»: Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ մայրաքաղաքային ակումբը կիսապաշտպանի տրանսֆերը ցանկացել է գնել դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն տեղափոխությունն այդպես էլ չի կայացել:

Ռուիսը «Բետիսի» սան է, որի կազմում նորամուտը նշել է 2014 թվականին, իսկ «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից: Իսպանացի կիսապաշտպանն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ ու կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Լուիս Սուարեսը՝ Լուիս Սուարեսի փոխարեն․ «Բարսան» գտել է փոխարինողին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վան Դեյկն ասել է՝ ով է ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել է

Ինչպես է Ռամոսը տոնել իր 34-րդ տարեդարձը (տեսանյութ)

Ռոդրիգո․ «Մինչև «Ռեալ» տեղափոխվելը ես գնացի Պելեի տուն ու ստացա նրա օրհնությունը»

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Բարտոմեու․ «Բարսելոնան» հունիսին չի սնանկանա»

Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «աղվեսների» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

Ռուշտուի վիճակը ծայրահեղ ծանր է

Զիդանը գիտի, թե ով կարող է փոխարինել Բենզեմային

Մեսի. «Նա ներուժ ունի՝ դառնալու աշխարհում լավագույններից մեկը»

«Ինտերը» պատրաստ է գնալ զիջումների Լաուտարոյի տրանսֆերի համար

Մեսին հայտնվել է ամսագրի շապիկին Չե Գևարայի տեսքով (լուսանկար)

Հայտնի է Լա Լիգայի վերսկսման վերջնաժամկետը

Նելսոն Կուևասը պատմել է, թե ինչպես են անցնում Ռոնալդինյոյի օրերը բանտում

«Բորուսիայի» ուղերձը՝ Սանչոյի բոլոր պոտենցիալ գնորդներին

«Նապոլիի» պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում