Դիեգո Ռոսի Մարաշլյանի եղբայրը ցանկություն է հայտնել հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո - VNews
Բաժիններ

Դիեգո Ռոսի Մարաշլյանի եղբայրը ցանկություն է հայտնել հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո

ՖԱՖ-ի (Առաջին հայկական ճակատ) հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Ուրուգվայի ուժեղագույն ակումբներից մեկի՝ «Պենյարոլի» Մ19 թիմի կիսապաշտպան Նիկոլաս Ռոսի Մարաշլյանը, որն այդ թիմի նախկին հարձակվող, ներկայումս ՄԼՍ-ի «Լոս Անջելեսում» հանդես եկող Դիեգո Ռոսի Մարաշլյանի եղբայրն է, ցանկություն է հայտնել հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: Նա կարող է հրավիրվել երկրի Մ19 հավաքական:

Ջանջոյանի հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է․ «Տարվա առաջին լավ նորությունը արտերկրի մեր ֆուտբոլիստների մասով։ Շուրջ մի քանի տարի եղբայրս` ֆաֆական և ֆուտբոլային գործակալ Սերգեյ Պետրոսյանը, կապի մեջ է Մարաշլյանների ընտանիքի հետ ու վերջապես առաջին պտուղները․․ ) Դիեգո Ռոսսի Մարաշլյանի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը, գնում է ավագ եղբոր հետքերով, հիմա հանդես է գալիս Ուրուգվայի 2 ուժեղագույն ակումբներից Պենյարոլի մինչև 19 տարեկանների թիմի կիսապաշտպանության գծում, նույն ակումբում որտեղ հանդես է եկել ավագ Մարաշլյանը։ 1 ամսից կլրանա նրա 18-ամյակը։ Նիկոլասը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականում․․

Կամուրջ ստեղծելով ՀՖՖ-ի հետ՝ ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի առաջիկա ընկերական խաղին հրավիրելու Նիկոլասին, ինչպես նաև հրավիրելու վերջինիս ընտանիքի անդամներին Երևան։ Հատկապես ողջունելի է ծնողներին Երևան հրավիրելու պատրաստակամությունը, որից հետո կարող է նախադրյալներ ստեղծվել ավագ Մարշալյանի Երևան հրավիրելու համար, ով այս օրերին բավական հաջող հանդես է գալիս Ուրուգվայի օլիմպիական՝ մինչև 23 տարեկանների հավաքականում ու արդեն դարձել է գոլի, գոլային փոխանցման հեղինակ։

Ավագ եղբորը ներգրավվել մեր ազգային հավաքական տեսականորեն քիչ հավանական է, բայց ճիշտ գործելաոճի և 3-4 բաղադրիչներից գոնե 2-3-ի համընկնման դեպքում չի բացառվում ազգային հավաքականում ունենալ 21 տարեկան երբևէ ամենաբարձր տրանֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստին մեր թիմում։

1․ Դիեգոյի Եվրոպական ակումբ տեղափոխություն, 2․ Ժամանում պատմական հայրենիք և ջերմ ընդունելություն, 3․ Ազգային հավաքականի հաջող ելույթներից հետո բարձր դիրք աղյուսակում / ոնց անցած տարի էր մի պահ ։) / 4․ Ուրուգվայի ազգային հավաքականի հրավերի ձգձգում / ոնց եղավ Խուակին Բոգոսյանի դեպքում, ազգայինում աստղերի ու անվանի ֆուտբոլիստների պակաս երբեք չի ունեցել Ուրուգվայը/
Սպասենք դեպքերի զարգացմանը 👌»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՖԱՖ-ը կոչ է անում պատուհաններից ծածանել հայոց եռագույնը՝ ի նշան միասնականության

Կամո Հովհաննիսյանը՝ ՖԱՖ-ի համակրանք 2019

Մարաշլյանը կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»

FAF-ը դիրքորոշում է հայտնել՝ կապված ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների հետ

Հայ երկրպագուն արդարացվեց. նա շուտով կլինի Երևանում

Ֆինլանդիայում ընթանում է հայ երկրպագուի դատավարությունը

ՖԱՖ. «Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ներկայացված հրաժարականի հորդորը»

ՖԱՖ-ն ու «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանն իրենց հանդիպման մասին հայտարարություն են տարածել

Մարաշլյանը դարձել է ՄԼՍ-ի ամենասկզբունքային խաղի աստղերից մեկը (տեսանյութ)

ՖԱՖ-ի միասնական երթը՝ Հայաստան-Իտալիա խաղից առաջ (տեսանյութ)

Ինչ անել Հայաստան – Իտալիա խաղից առաջ․ 2 տարբերակ

Դիեգո Ռոսի Մարաշլյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա

«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

Սարգիս «Ադամանդի» 8-րդ «ասիստը», Ղազարյանը վերջապես խաղաց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հեթ-տրիկ է գրանցել Ռունիի թիմի դեմ խաղում (տեսանյութ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել