«Չենք մերժի «Յուվենտուսին»․ Ժորժինյոյի գործակալը՝ իր հաճախորդի ապագայի մասին - VNews
Բաժիններ

«Չենք մերժի «Յուվենտուսին»․ Ժորժինյոյի գործակալը՝ իր հաճախորդի ապագայի մասին

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալ Ժոաո Սանտոսը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:

«Տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղի ունենալ հնարավոր ամեն բան: Ինչ վերաբերում է «Յուվենտուսի» տարբերակին, ապա՝ ինչո՞ւ ոչ: Ժորժինյոն 3 տարվա պայմանագիր ունի «Չելսիի» հետ, ուստի առաջնահերթությունն այնտեղ մնալն է, սակայն մենք հուլիսին կարող ենք դիտարկել նաև ակումբից հեռանալու հնարավորությունը:

Եթե դա տեղի ունենա, մենք պատրաստ կլինենք ուսումնասիրելու տարբեր առաջարկներ, որոնք կարող են լինել Իտալիայից, Ֆրանսիայից և Անգլիայից: Ինչո՞ւ չտեղափոխվել «Յուվենտուս»: Վերջինս Իտալիայի գլխավոր ակումբն է, որը վերջին տարիներին ամենից շատ տիտղոսներն է նվաճել: Մենք չենք մերժի նրանց:

Սարին «Նապոլիում» և «Չելսիում» եղել է Ժորժինյոյի մարզիչը: Ժորժինյոն վերջին 4 տարիներին եղել է նրա տակտիկայի առանցքային մասնիկը և հիանալիորեն գիտի նրա խաղային համակարգը: Դրա հետևանքով էլ հայտնվում են շշուկներ: Եթե «Յուվենտուսը», որն արդեն իսկ ունի շատ ուժեղ կազմ, զգար Ժորժինյոյի կարիքը, իսկ «Չելսին» պատրաստ լիներ վաճառելու նրա տրանսֆերը, մենք, իհարկե, կդիտարկեինք թուրինցիների առաջարկը: Գործը կմնա ակումբների միջև:

«Յուվեից» ոչ ոք կապ չի հաստատել ինձ հետ, որպեսզի խոսի խաղացողի մասին: Ակումբը նախ պետք է բանակցի «Չելսիի» հետ, քանի որ ինձ հետ շփումը հիմնովին չի փոխի իրավիճակը»,- Սանտոսի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Ժորժինյոյի՝ 11-մետրանոցներն իրացնելու ձևը քննարկումների առարկա է դարձել Անգլիայում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դիբալա. «Ռոնալդուին ասացի, որ Արգենտինայում նրան մի փոքր ատում ենք»

Իբրահիոմվիչը հեռանալու է «Միլանից»

2 ակումբ հավակնում է Ռոնալդուի տրանսֆերին

«Բարսելոնան» Նեյմարին ու Լաուտարոյին գնելու հատուկ ծրագիր է մշակել

Դե Լիխտը կրկին հետաքրքրել է «Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

Մեհդի Բենատիա. «Կրիշտիանու Ռոնալդուն նորմալ մարդ չէ»

Մեսի. «Նա ներուժ ունի՝ դառնալու աշխարհում լավագույններից մեկը»

Աղբյուր. «Յուվենտուսը» կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուին»

«Բորուսիայի» ուղերձը՝ Սանչոյի բոլոր պոտենցիալ գնորդներին

«Նապոլիի» պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

Տանկի մեջ գտնվող Անրին լռելու կոչ է անում Բենզեմային և Ժիրուին (ծաղրանկար)

Կասանո․ «Ա սերիան համարյա հաստատապես չի վերսկսվի, եթե «Յուվենտուսը» կրճատել է աշխատավարձերը»

«Եթե ինձ համեմատեք Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը»․ Բենզեմա

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

Հաքիմին կարիերան կարող է Անգլիայում շարունակել