fbpx
Բաժիններ

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկն» ընկերական հանդիպում է անցկացրել ղազախական «Կասպիի» հետ, որը երկրի 1-ին դիվիզիոնի ավարտված առաջնությունում գրավել է 2-րդ հորիզոնականը և նոր մրցաշրջանն անցկացնելու է Պրեմիեր լիգայում:

Ռոման Բերեզովսկու գլխավորած թիմը հաղթանակ է տոնել 3-1 հաշվով: Երևանյան թիմից գոլերի հեղինակներ են դարձել Արտյոմ Սիմոնյանը, Ալիկ Առաքելյանը և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ, որի անունը չի հրապարակվում:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Լոռին», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, ընկերական մրցավեճի շրջանակում մրցել է ուկրաինական «Լվովի» հետ, որը երկրի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 12 թիմի պայքարում զբաղեցնում է 10-րդ տեղը:

Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը գրանցել է ոչ-ոքի՝ 1-1: Վանաձորյան ակումբից խփած գոլով աչքի է ընկել Խուան Բրավոն: Ինչպես տեղեկացնում է «Լոռիի» մամուլի ծառայությունը, ուկրաինական թիմը հաշիվը բացել է 11-մետրանոց հարվածով, իսկ երկրորդ խաղակեսում թուրք մրցավարը, հայկական ակումբի որակմամբ, ևս մեկ տարօրինակ 11-մետրանոց է նշանակել, բայց մրցակիցը վրիպել է:

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Նոան» պորտուգալացի նորեկ ունի

Ռեկորդներ, որ կարող են սահմանվել ԲԽ-ի գարնանային հատվածում

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

«Փյունիկը» ձեռք է բերել ռուս կիսապաշտպանի

Պաշտոնական. «Փյունիկը» պայմանագիր է կնքել Մֆինգի Գայ Մագեմայի հետ

Հավակնոտ ակումբ, որի նպատակը ԲԽ ուղեգիր նվաճելն է. «Վանը» պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին (տեսանյութ)

Պաշտոնական. «Երևան ՖԱ-ն» այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում

Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Ավստրիացի կենտրոնական պաշտպանը կարիերան կշարունակի «Լոռիում»

Պաշտոնական․ Դավիթ Ղանդիլյանը տեղափոխվել է «Լոռի»