Սքոուլզը՝ Պոգբայի մասին․ «Ֆերգյուսոնը երբեք թույլ չէր տա, որ ֆուտբոլիստն առանձին զբաղվեր ապաքինման գործընթացով» - VNews
Բաժիններ

Սքոուլզը՝ Պոգբայի մասին․ «Ֆերգյուսոնը երբեք թույլ չէր տա, որ ֆուտբոլիստն առանձին զբաղվեր ապաքինման գործընթացով»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կարծիք է հայտնել ակումբում կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապաքինման գործընթացի վերաբերյալ ստեղծված իրավիճակի շուրջ:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը ներկայումս ապաքինվում է վնասվածքից: Ընդ որում, նա ինքնուրույն՝ ակումբից առանձին է զբաղվում այդ գործընթացով: Սքոուլզի խոսքով՝ նման բաներ երբեք չէին կարող տեղի ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի օրոք։

«Ես չեմ կարծում, թե Ֆերգյուսոնը կհամաձայներ այդպիսի բանի: Ֆուտբոլիստները հիմա գնում են և ինքնուրույն ինչ-որ ընթացակարգեր են կատարում: Երբ ես թիմում էի, մարզիչը նման բան երբեք թույլ չէր տա»,- Սքոուլզի խոսքերը մեջբերում է The Sun-ը:

Ենթադրվում է, որ Պոգբան խաղադաշտ կվերադառնա մարտին:

2018 թվականի աշխարհի չեմպիոնը 2016 թվականի ամռանն է «Յուվենտուսից» 105 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ֆրանսիացին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման և դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ուլե Գունար Սուլշերի գլխավորած թիմն Անգլիայի առաջնությունում անցկացրած 25 հանդիպումների արդյունքում վաստակել է 35 միավոր ու զբաղեցնում է աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Ռայոլա. «Պոգբան կցանկանար այդ ակումբում խաղալ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դե Լիխտը կրկին հետաքրքրել է «Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

Աղբյուր. «Յուվենտուսը» կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուին»

«Բորուսիայի» ուղերձը՝ Սանչոյի բոլոր պոտենցիալ գնորդներին

«Նապոլիի» պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

«Ֆերգյուսոնն ասաց՝ եթե զիջենք տիտղոսը, ապա այս 2 տխմարների պատճառով»․ Վան Պերսիի պատմությունը

Ռեշֆորդը պատմել է՝ ինչով է զբաղվում կարանտինի ժամանակ

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վճարել Սաուլի հրաժարագինը

Սանչոն ոչ պաշտոնապես ասել է, թե որ ակումբ է տեղափոխվելու

«Յունայթեդը» տրանսֆերային առաջարկ է արել «Ռեալին» Վալվերդեի վերաբերյալ․ «Ռեալը» պահանջել է կես միլիարդ եվրո

Ֆերդինանդ․ «Մրցաշրջանը պետք է չեղարկել ու վերախաղարկել»

Ֆուտբոլիստներ, որոնք ինքնամեկուսացման ընթացքում կտրել են մազերը՝ դառնալով գրեթե ճաղատ (ֆոտոշարք)

Ֆերնանդեշ․ «Ուզում եմ հետևել Ռոնալդուի և Նանիի օրինակին ու տիտղոսներ նվաճել «Յունայթեդի» հետ»

«Յուվենտուսը» փորձում է գայթակղել «Յունայթեդին». նոր առաջարկ՝ Պոգբայի համար

Ֆերնանդեշ. «Պետք է թողել, որ Գվարդիոլան մենակ խոսի»