Կլոպ․ «Կարիերայիս 80%-ը ցավերով եմ խաղացել․ դա ոչ ոք հաշվի չէր առնում, քանի որ ես, միևնույնն է, վատ էի խաղում» - VNews
Բաժիններ

Կլոպ․ «Կարիերայիս 80%-ը ցավերով եմ խաղացել․ դա ոչ ոք հաշվի չէր առնում, քանի որ ես, միևնույնն է, վատ էի խաղում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ֆուտբոլիստների համար ինչու է նորմալ այն, որ երբեմն կարող են ցավերով խաղալ:

Պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ձմեռային դադարի ընթացքում բուժել է ոտքի վնասվածքը: Գերմանացի մասնագետին մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են իր թիմի այն ֆուտբոլիստների մասին, որոնց որոշակի խնդիրներ են անհանգստացնում:

«Ես նույնպես ֆուտբոլիստ եմ եղել: Երբ վերլուծում եմ անցյալը, ինձ թվում է, որ կարիերայիս 80%-ը ցավերով եմ խաղացել: Բայց ոչ ոք հաշվի չէր առնում դա, քանի որ ես, միևնույնն է, վատ էի խաղում: Դա չէր օգնում, այն ժամանակ ոչ ոք չէր էլ հարցնում այդ մասին:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար լիովին նորմալ է այն, որ կարող է ցավերով խաղալու անհրաժեշտություն լինել: Կա այն, ինչ կա: Ես ասել էի դա անցած տարի, երբ Հենդոն վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը և, թվում էր, չի կարողանալու շարունակել մրցավեճը: Ընդմիջմանը նայեցի նրան, ինչին ֆուտբոլիստը պատասխանեց․ «Սա ընդամենը ցավ է»:

Մենք այդ բառերն օգտագործում ենք ժամանակի մեծ մասում․ «Դա ընդամենը ցավ է»: Դա վնասվածք չէ, բայց ցավ է, որը շեղում և խանգարում է: Ես գիտեմ, որ Ռոբոյի համար շատ կարևոր էր վնասվածքը բուժելը, քանի որ նրան անհանգստացնում էր իր ձախ ոտքը՝ նրա միակ օգտակար ոտքը․․․ Հիմա ամեն ինչ ավելի լավ է, դա գոհացնում է:

Այդպիսի երկար ժամանակահատվածից, դեկտեմբերից ու հունվարից հետո թիմում չկար մի խաղացող, որին ինչ-որ բան չանհանգստացներ: Բոլորն էլ ինչ-որ բան ունեցել են: Բայց Ռոբոյի համար դա, իրոք, շատ կարևոր էր, նա հիմա այլ տեսք ունի»,- Կլոպի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Կլոպը նշել է՝ որն է իր ամենասիրելի պահը «Լիվերպուլում» աշխատելու ժամանակահատվածում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գյունդողան․ «Նորմալ կվերաբերվեի «Լիվերպուլի»՝ չեմպիոն վաղաժամ հռչակվելուն»

Հալանդն ու Մանեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախներն են

Կլոպ. «Կորոնավիրուսը խանգարեց մեզ լավ պատրաստվել «Ատլետիկոյի» դեմ խաղին»

Կլոպ. «Արտասվեցի, երբ տեսա, թե ինչպես են բժիշկները երգում You will never walk alone»

The Guardian․ ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույնները

«Լիվերպուլը» միանում է «Ռեալին» ու «Բարսելոնային»՝ Ա սերիայի աստղին գնելու պայքարում

Միլները կազմել է կարանտինի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

Ռակիտիչ․ «Կլոպը ներկա պահին գերազանցում է Գվարդիոլային»

Ֆաբրեգաս․ «Ալոնսոն աղաչում էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Արսենալ»

Ստեռլինգը խոսել է իր ամենասիրելի ակումբի մասին

Ժոել Մատիպ. «Բոլորն ուրախանում էին, իսկ ես նստած էի տխուր Մեսիի հետ»

Մոհամեդ Սիսոկո. «Զիդանը 2 թոփ տրանֆեր է իրականացնելու»

Ալեքսանդր-Առնոլդը ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը մեկ բառով բնութագրել է Կլոպին

Ռոբերտսոնը սեփական միջոցներով փրկել է անվճար սնունդ մատակարորղ 6 ընկերություն

Ռունի. «Լիվերպուլն» արժանի է չեմպիոնությանը. նրանք ֆանտաստիկ էին»