fbpx
Բաժիններ

«Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու համար կդիմի Մարզական արբիտրաժային դատարան

«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի պաշտոնական մեկնաբանությունը, որը վերաբերում է «քաղաքայիններին» 2 տարով եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից զրկելուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն նման պատիժ է սահմանել Անգլիայի չեմպիոնի նկատմամբ, ինչպես նաև նրան ֆինանսական Արդար խաղի կանոնները խախտելու պատճառով տուգանել 30 մլն եվրոյով:

««Մանչեսթեր Սիթին» հիասթափված է, բայց ոչ զարմացած ՈՒԵՖԱ-ի հայտարարությամբ: Ակումբը հասկացավ գործի քննությունն անկախ կազմակերպությունում անցկացնելու անհրաժեշտությունը:

ՈՒԵՖԱ-ի հետաքննական գրասենյակը 2018 թվականի դեկտեմբերին հրապարակեց հավանական որոշումը, չնայած հետաքննությունն այն ժամանակ դեռ չէր էլ մեկնարկել: Հաշվի առնելով արտահոսքը՝ կասկած չկար՝ ինչպիսին է լինելու գործի քննության եզրակացությունը: Ակումբը բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ի կարգապահական մարմին: Բողոքը համապատասխանում է Մարզական արբիտրաժային դատարանի (CAS) կանոններին:

Մի խոսքով, գործը հարուցվել է ՈՒԵՖԱ-ի կողմից, քննվել է ՈՒԵՖԱ-ի կողմից, որոշումն էլ կայացվել է հենց ՈՒԵՖԱ-ի կողմից: Մենք որոշումը բողոքարկելու համար մոտ ժամանակներս կդիմենք CAS»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ձախողում 5 րոպեում․ «Ռեալը» պարտվեց «Սիթիին» Մադրիդում (տեսանյութ)

«Ռեալը» բացում է հաշիվը «Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)

ՉԼ․ Առաջին կեսից հետո Մադրիդում հաշիվը չի բացվել, «Լիոնը» հաղթում է նվազագույն հաշվով (տեսանյութ)

Հայտնի է՝ ինչու է Տոնի Կրոսը բացակայում «Ռեալի» մեկնարկային կազմից

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»․ Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես բողոքարկել է ՈւԵՖԱ-ի որոշումը

#ՉԼ_1/8. Պատմությունն ու ավանդույթն ընդդեմ շքեղության

Կրոս․ «Գվարդիոլան բացեց բոլորիս աչքերը դեպի գնդակի վերահսկողության կարևորությունը»

«Հուսով եմ՝ «Ռեալը» երբեք չի հայտնվի նման իրավիճակում»․ Ռամոսը՝ «Ման․ Սիթիի» որակազրկման մասին

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»․ Թիմերի հայտացուցակները

Զիդան․ «Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է»

Ստեռլինգ. «Աղջիկս երգեր է երգում Սալահի մասին»

Անկասելի «Լիվերպուլը» կրկնել է ԱՊԼ-ի տպավորիչ 2 ռեկորդ

ԱՊԼ-ի ակումբները կողմ են «Ման Սիթիի» դեմ պատժի կիրառմանը, բայց…

Զիդանն առանց Ռոդրիգոյի պատրաստվում է «Սիթիի» դեմ խաղին

Դե Բրույնե. «Եթե «Մանչեսթեր Սիթին» չհաղթի ՉԼ-ն, մեզ կրկին ձախողակներ կանվանեն»