Փորձում էին շփոթության մեջ գցել մրցավարին՝ կարմիր քարտից խուսափելու նպատակով․ Ուշագրավ դեպք Բրազիլիայում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Փորձում էին շփոթության մեջ գցել մրցավարին՝ կարմիր քարտից խուսափելու նպատակով․ Ուշագրավ դեպք Բրազիլիայում (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է գրանցվել Բրազիլիայի գավաթի խաղարկության 1/128 եզրափակիչ փուլի շրջանակում «Սան Ռայմունդոյի» և «Կրուզեյրոյի» միջև կայացած մրցավեճում:

«Կրուզեյրոյի» ֆուտբոլիստ Էդուն հանդիպման 79-րդ րոպեին կոպիտ է խաղացել մրցակցի դեմ, ինչի համար մրցավարի կողմից ստացել դեղին քարտ: Մրցավարը վայրկյաններ անց հիշել է, որ Էդուն արդեն հասցրել էր մեկ անգամ զգուշացվել, ուստի սպասում էր՝ ֆուտբոլիստը բարձրանար խոտածածկից, որպեսզի նրան ցույց տար կարմիր քարտ ու հեռացներ խաղադաշտից: «Կրուզեյրոյի» խաղացողները թիմակցի՝ կարմիր քարտից խուսափելու նպատակով որոշել են շփոթության մեջ գցել մրցավարին: Երբ Էդուն բարձրացել է, նրա փոխարեն հենց նույն հատվածում նստել է սևամորթ թիմակիցներից մեկը, սակայն մրցավարն ուշադիր է եղել և հենց կարգազանց խաղացողին ի վերջո ցույց տվել կարմիր քարտ:

Էդուն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ: Վերոնշյալ միջադեպից հետո հաշվի մեջ փոփոխություն չի եղել, գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2:

Զավեշտների զավեշտը․ ՊՍԺ – «Լիոն» խաղում արտասովոր գոլ խփվեց (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: