Մեսին վերջին 6 տարում առաջին անգամ գոլ չի խփել Լա Լիգայի 4 անընդմեջ խաղում - VNews
Բաժիններ

Մեսին վերջին 6 տարում առաջին անգամ գոլ չի խփել Լա Լիգայի 4 անընդմեջ խաղում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին չի կարողացել գոլի հեղինակ դառնալ Իսպանիայի Լա Լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Խետաֆեի» դեմ կայացած խաղում (2-1):

Արգենտինացու համար դա եղել է Պրիմերայի 4-րդ անընդմեջ հանդիպումը, որում նրան չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Մեսիի կարիերայում վերջին 6 տարվա կտրվածքով նման բան պատահում է առաջին անգամ: Հարձակվողը 2013/14թթ․ մրցաշրջանում ունեցել էր առանց գոլերի շարք, որը ձգվել էր մինչև 8 մրցավեճ (2013թ․-ի հոկտեմբերի 19-ից մինչև 2014թ․-ի փետրվարի 1-ը):

Մեսին, չնայած վերջին խաղերում մրցակիցների դարպասները գրավելու անհաջող փորձերին, մնում է Պրիմերայի ռմբարկուական մրցավազքի առաջատարը․ նրա ակտիվում գրանցված է 14 գոլ: Կատալոնական թիմի ավագը լավագույնն է նաև կատարած գոլային փոխանցումների թվով (12):

«Բարսելոնան» ներքին առաջնության հաջորդ՝ 25-րդ տուրի շրջանակում փետրվարի 22-ին սեփական հարկի տակ կմրցի «Էյբարի» հետ:

Կապելո․ «Ներկայիս «Բարսելոնան» գնդակ է պահում՝ սպասելով հանճարեղ Մեսիի ինչ-որ կախարդանքի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» 30 հազար պաշտպանիչ դիմակ կնվիրաբերի Կատալոնիային

Էնրիկե․ «Մեսին նկարիչ է․ նրան չէի կարող ասել, թե ինչ պետք է անի»

«Բարսելոնան» Մարտինեսին մեկնարկային կազմում տեղ է երաշխավորել

Սետյեն․ «Չեմ շարունակելու դիտել «Գահերի խաղը», այլապես կկլանվեմ դրանով»

Էնրիկեն՝ «Բարսելոնայի» մասին․ «Ես բաց եմ թողել բոլոր դռները»

Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

«Բավարիան» մտադիր է օգագործել պահն ու գնել տեր Շտեգենին

Դե Յոնգը պատմել է, թե ինչպես է Նուրին հավանություն տվել իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

Ռիվալդո․ «Լաուտարո Մարտինեսը պատրաստ չէ խաղալ «Բարսելոնայում»

Կարոտախտ_#4. Ինչպես Պեպի մի զանգը կանխորոշեց պատմության լավագույն «Կլասիկոներից» մեկի ելքը

«Բարսելոնան» պատրաստ է Գրիզմանին ներառել Նեյմարի տրանսֆերային գործարքում

«Բարսելոնան» Ռակիտիչին փոխարինողին գտել է Պրեմիեր լիգայում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն համաձայնել աշխատավարձի կրճատմանը

Բալակը պատմել է իր՝ «Ռեալ» ու «Բարսելոնա» չկայացած տեղափոխության մասին

«Բարսելոնան» գնորդ չի գտնում Կոուտինյոյին ու նրա ապագայի համար նոր տարբերակ է մտածել