Մանե․ «Մեր նպատակն ամենասկզբից էլ եղել է Պրեմիեր լիգայում չեմպիոնություն նվաճելը» - VNews
Բաժիններ

Մանե․ «Մեր նպատակն ամենասկզբից էլ եղել է Պրեմիեր լիգայում չեմպիոնություն նվաճելը»

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Նորվիչի» նկատմամբ հաղթանակ տոնելու փաստը (1-0):

Սա սենեգալցու առաջին հանդիպումն էր «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում (2-1) մկանային վնասվածք ստանալուց հետո, ինչի պատճառով բաց էր թողել հաջորդ 4 մրցավեճերը: Մանեն «Նորվիչի» դեմ հանդիպմանը փոխարինման է մտել 60-րդ րոպեին ու դրանից 18 րոպե անց դարձել հաղթական գոլի հեղինակ:

«Ինձ համար հեշտ չէր, քանի որ ֆուտբոլիստները ցանկանում են միշտ խաղալ: Վնասվածք ստացա, քրտնաջան աշխատեցի և վերադարձա, իսկ տղաներն ամբողջ այդ ժամանակահատվածում հիանալի աշխատանք կատարեցին:

Մեր նպատակն ամենասկզբից էլ եղել է Պրեմիեր լիգայում չեմպիոնություն նվաճելը, և մենք լավ ընթացք ենք հավաքել: Անում ենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք նույն ոգով»,- Մանեի խոսքերը մեջբերում է BBC-ն:

«Լիվերպուլը» վստահորեն գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն անցկացրած 26 խաղում տոնել է 25 հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի և ունի 76 միավոր: Մերսիսայդցիները 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիից», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել, առաջ է անցել 25 միավորով: Ինչ վերաբերում է «Նորվիչին», ապա այդ թիմն աղյուսակի հետնապահն է (18 միավոր):

5 հաղթանակ, ու «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի չեմպիոն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական․ «Լիվերպուլը» պայմանագիր է կնքել ԱՊԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

Այսպիսի ժեստերի համար էլ Կլոպին սիրում են. գերմանացու խոստումն իր ֆուտբոլիստներին

«Լիվերպուլի» առաջին հաղթանակը գործող չեմպիոնի կարգավիճակում (տեսանյութ)

ՉԼ հաղթողի 2 գլխավոր ֆավորիտներն ըստ Յուրգեն Կլոպի

«Նա նոր մարտահրավեր է ցանկանում». Ռումենիգեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց, հետո ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Սիթին» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» համար (ֆոտո, տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վան Դեյկը իրեն համեմատել է Ռոջեր Ֆեդերերի հետ

Սալահը ասել է, թե ինչ է առաջինը հարցրել Կլոպին «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Գվարդիոլան հայտնել է՝ «Սիթին» «Լիվերպուլի» համար կբացի՞ չեմպիոնական միջանցք, թե՞ ոչ