Անչելոտի․ «Չեմ ցանկանում, որ իմ թիմն ունենա հստակ խաղային փիլիսոփայություն» - VNews
Բաժիններ

Անչելոտի․ «Չեմ ցանկանում, որ իմ թիմն ունենա հստակ խաղային փիլիսոփայություն»

«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ չի ցանկանում իր թիմում ներդնել որևէ հստակ խաղային փիլիսոփայություն: Իտալացի մասնագետի խոսքով՝ այդպիսի մոտեցումն իրեն կզրկի տակտիկական ճկունությունից:

«Ես չեմ ցանկանում, որ իմ թիմն ունենա հստակ փիլիսոփայություն: Եթե այդպիսի բան գոյություն ունի, ապա դու միշտ խաղում ես մեկ եղանակով, իսկ ֆուտբոլ պետք է խաղալ տարբեր ձևերով: Կարելի է գործել ագրեսիվ, խաղալ պաշտպանողական ֆուտբոլ, օգտագործել հակագրոհները և այդպես շարունակ։

Չի կարելի ասել, թե դրանցից որևէ մեկը լավն է, իսկ մյուսը՝ ոչ: Չկա խաղային համակարգ, որը հաղթական է բոլորի համար: Կարծում եմ՝ գլխավորն այն է, որ ֆուտբոլիստները խաղադաշտում իրենց հարմարավետ զգան:

Իմ աշխատանքն այնպես անելն է, որպեսզի խաղացողները հասկանան՝ նրանցից ինչ է պահանջվում խաղադաշտում: Խոսքը ոչ թե փիլիսոփայության, այլ կոնկրետ գործողությունների մասին է»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է «Էվերտոնի» մամուլի ծառայությունը:

Անչելոտի. «Կարող էի դառնալ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անչելոտին կրկնել է իր՝ ազգային առաջնություններում ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը

Անչելոտի․ «Ուզում եմ «Էվերտոնի» հետ պայքարել չեմպիոնության համար»

Անչելոտի․ «Նա շատ նման է Պիռլոյին»

Անչելոտիի «Էվերտոնը» հաղթեց ու մոտեցավ եվրալիգայի գոտուն (տեսանյութ)

«Էվերտոնը» մերժել է «Բարսելոնայի» անհավատալի առաջարկը

Ագուերոն մտավ փոխարինման և հաղթանակ պարգևեց «Սիթիին» «Շեֆիլդի» դեմ խաղում (տեսանյութ)

Անդրե Գոմեշը սոսկալի վնասվածքից շուրջ 2 ամիս անց սկսել է մարզումները (տեսանյութ)

Էմերի. «Կարող էի գլխավորել այդ ակումբն «Արսենալից» հեռանալուց հետո»

«Լիվերպուլն» ավելի ուժեղ գտնվեց մերսիսայդյան դերբիում (տեսանյութ)

«Ռոմայի» առաջին խաղը 2020-ին, մերսիսայդյան դերբի․ Ինչ հանդիպումներ դիտել այսօր

Անչելոտի. «Կարող էի դառնալ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը»

Ռաբիոյի համար պայքարում է 2 անգլիական ակումբ

Հայտնի է՝ երբ կկայանա Տակումի Մինամինոյի նորամուտը «Լիվերպուլում»

Ժեզուշի դուբլը օգնեց «Ման Սիթիին» հաղթել «Էվերտոնին» (տեսանյութ)

Գվարդիոլա․ «Այդ թիմի հետ մրցավեճն իսկական բարդություն կլինի մեզ համար»

Անչելոտին «Էվերտոնում» ցանկանում է տեսնել «Ռեալի» ֆուտբոլիստին