AS․ Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա - VNews
Բաժիններ

AS․ Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբներից մեկը՝ «Ռեալ» կամ «Ատլետիկո»:

Ինչպես հաղորդում է AS պարբերականը, արգենտինացին անհանգստացած է այն փաստով, որ Անգլիայի գործող չեմպիոնի առջև եվրագավաթների առաջիկա 2 մրցաշրջաններին մասնակցելու արգելք է դրվել, ուստի կարող է դիտարկել այլ ակումբներից ստացած առաջարկները: Խաղացողը հասկանում է, որ թոփ-մակարդակում կկարողանա անցկացնել ևս 2-3 մրցաշրջան:

Տեղեկացվում է, որ «Ատլետիկոն» կցանկանար վերադարձնել Ագուերոյին, որը հենց այդ ակումբից է 2011 թվականին տեղափոխվել «Սիթի»։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը խնդիրներ ունի հարձակման գծում, ուստի ակումբում ուրախ կլինեն, եթե Ագուերոն որոշի հեռանալ Անգլիայից ու կարիերան շարունակել Մադրիդում:

«Ռեալը» նույնպես կարող է ներգրավվել արգենտինացի հարձակվողի համար պայքարին: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է հետաքրքրված լինել թիմում թոփ-մակարդակի 2 հարձակվողի (Ագուերո, Բենզեմա) ունենալու հեռանկարով:

Սակայն հնարավոր է, որ Ագուերոն մնա «Սիթիում», նույնիսկ եթե բողոքարկման արդյունքները բացասական լինեն ակումբի համար: Նրա պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը:

AS պարբերականն ավելի վաղ հաղորդել էր նաև, որ չի բացառվում Ագուերոյի՝ 2021 թվականին հայրենիք վերադառնալը, որտեղ կարող է համալրել իր հարազատ ակումբի՝ «Ինդեպենդիենտեի» շարքերը։

«Ռեալը» խելահեղ գումար է պատրաստել Ստեռլինգի տրանսֆերի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

Սետյենը «երազում» է «Նապոլիի» ֆուտբոլիստին գնելու մասին

«Մանչեսթեր Սիթին» հուսով է, որ իրենց բողոքարկման լսումը կկայանա

Մբապեն շարունակում է մնալ ամենացանկալի ֆուտբոլիստը «Ռեալի» համար

Բեյլն ու Խամեսը նոր գնորդ ունեն. 2-ն էլ կարող են խաղալ միևնույն ակումբում

Դե Բրույնե․ «Եթե անմիջապես շարունակենք մրցաշրջանը, մի քանի խաղ հետո բոլորը վնասվածք կստանան»

Կասիլյասը՝ Կանավարոյին․ «Քեզ աչքերը փակ տվեցին «Ոսկե գնդակը»

Կանավարոն՝ Կասիլյասին. «Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ես՝ «Ռեալի» մարզիչը»

Կարոտախտ_#6. «Ինչպես «Ռեալն» ու «Յուվեն» անցկացրին ՉԼ պատմության լավագույն կիսաեզրափակիչներից մեկը»

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

2 անգլիական ակումբ առաջարկ են արել «Ինտերին»՝ Լաուտարոյի տրանսֆերի հարցով

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Եվս 2 գրանդ ակումբ միանում են Աշրաֆ Հաքիմիին գնելու պայքարին

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

Մոդրիչը որոշել է՝ երբ է հեռանալու «Ռեալից»

Դե Բրույնեն կազմել է իր թիմակիցների խորհրդանշական հավաքականը