Պույոլ․ «Ֆուտբոլիստը, որ իր մասին հոգ է տանում այնպես, ինչպես Լեոն, կարող է խաղալ մինչև 38 տարեկան» - VNews
Բաժիններ

Պույոլ․ «Ֆուտբոլիստը, որ իր մասին հոգ է տանում այնպես, ինչպես Լեոն, կարող է խաղալ մինչև 38 տարեկան»

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլն իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսիի ապագայի շուրջ:

«Մեսին հիմա 32 տարեկան է: Ֆուտբոլիստը, որ իր մասին հոգ է տանում այնպես, ինչպես Լեոն, կարող է խաղալ մինչև 38 տարեկան: Նշանակում է՝ մնացել է 6 տարի: Ինչո՞ւ ենք փորձում պատկերացնել «Բարսան» առանց Լեոյի, երբ նա դեռ այստեղ է: Ակումբը պարզապես պետք է փորձի ինչքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել նրա հետ»,- Պույոլի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ Մեսին «Բարսելոնայի» ղեկավարության հետ տարաձայնություններ ունենալու պատճառով կարող է հեռանալ ակումբից:

Արգենտինացին Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 մրցավեճի, խփել 14 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում:

Պույոլը՝ Մեսիին․ «Վստահ եմ՝ կշարունակես նվաճել «Ոսկե գնդակը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» 30 հազար պաշտպանիչ դիմակ կնվիրաբերի Կատալոնիային

Էնրիկե․ «Մեսին նկարիչ է․ նրան չէի կարող ասել, թե ինչ պետք է անի»

«Բարսելոնան» Մարտինեսին մեկնարկային կազմում տեղ է երաշխավորել

Սետյեն․ «Չեմ շարունակելու դիտել «Գահերի խաղը», այլապես կկլանվեմ դրանով»

Էնրիկեն՝ «Բարսելոնայի» մասին․ «Ես բաց եմ թողել բոլոր դռները»

Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

«Բավարիան» մտադիր է օգագործել պահն ու գնել տեր Շտեգենին

Դե Յոնգը պատմել է, թե ինչպես է Նուրին հավանություն տվել իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

Ռիվալդո․ «Լաուտարո Մարտինեսը պատրաստ չէ խաղալ «Բարսելոնայում»

Կարոտախտ_#4. Ինչպես Պեպի մի զանգը կանխորոշեց պատմության լավագույն «Կլասիկոներից» մեկի ելքը

«Բարսելոնան» պատրաստ է Գրիզմանին ներառել Նեյմարի տրանսֆերային գործարքում

«Բարսելոնան» Ռակիտիչին փոխարինողին գտել է Պրեմիեր լիգայում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն համաձայնել աշխատավարձի կրճատմանը

Բալակը պատմել է իր՝ «Ռեալ» ու «Բարսելոնա» չկայացած տեղափոխության մասին

«Բարսելոնան» գնորդ չի գտնում Կոուտինյոյին ու նրա ապագայի համար նոր տարբերակ է մտածել